https://arm.sputniknews.ru/20230126/gjumrium-gvortsvogh-haci-artadramasum-sanitarahigienik-nvormeri-khakhtumner-en-ardzanagrvel-54383711.html
Գյումրիում գործող հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել
Գյումրիում գործող հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ժամկետ է սահմանվել խախտումները վերացնելու համար: 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T16:33+0400
2023-01-26T16:33+0400
2023-01-26T16:53+0400
հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
գյումրի
արտադրամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40301183_0:150:1600:1050_1920x0_80_0_0_fbbfba706e9af975c57494aef374f9a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի մի շարք խախտումներ են արձանագրվել։Ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում։Հացի արտադրամասի շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխություն, չի եղել նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։Բացի այդ, շինության հատակը, պատերն ու առաստաղը պատված չեն եղել լվացվող նյութով։ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:Բորբոս, միջատներ, կեղտի կուտակում. ՍԱՏՄ–ն Երևանում ռեստորանի գործունեություն է կասեցրել
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40301183_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e07989d3b3ad39a6713fa19fea903b89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), գյումրի, արտադրամաս
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), գյումրի, արտադրամաս
Գյումրիում գործող հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել
16:33 26.01.2023 (Թարմացված է: 16:53 26.01.2023) ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ժամկետ է սահմանվել խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի մի շարք խախտումներ են արձանագրվել։
Ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում։
Հացի արտադրամասի շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխություն, չի եղել նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Բացի այդ, շինության հատակը, պատերն ու առաստաղը պատված չեն եղել լվացվող նյութով։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: