00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ շատ պարզ է. զորամասի հրդեհի գործով հիմնավորվում է Փաշինյանի ներկայացրած վարկածը

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Փաշինյանն անուղղակի պատասխանեց իր հասցեին հնչած մեղադրանքներին ու նախկին հայտարարությունը հաստատող նոր մանրամասներ ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի գործով նախաքննության ընթացքում հաստատվում է վառարանից հրդեհի բռնկման վարկածը։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Բոլոր հարցաքննված վկաները ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշված` վառարանը բենզինով վառելու վարկածը հիմնավորվում է։ Ասեմ ավելին` 2 օր առաջ օրապահը, որ անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն` ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն» ,– ասաց Քարամյանը։
Հրդեհի օրը` հունվարի 19-ին, վառարանը բենզինով վառելու վարկածը կառավարության նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հայտարարությունից հետո հանրային ու փորձագիտական շրջանակներում մեկնաբանություններ եղան քրեական գործի քննությունն ուղղորդելու ու անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անուղղակիորեն պատասխանեց նաև այդ գնահատականներին` ասելով. «Եթե նույնիսկ կառավարության նիստում ինչ–որ բան հնչել է, որևէ մեկը այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև ինչ որ հնչել է, այդ պահին ինչ տեղեկություն ունեցել ենք, մենք ներկայացրել ենք հանրությանը։ Եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչածին 180 աստիճանով հակառակ բան է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք»։
Բացի այդ, Փաշինյանն այսօր դարձյալ նոր հանգամանքներ ներկայացրեց, որոնց վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմիններն առայժմ պաշտոնապես չէին հայտնել։
«Գործի տվյալներով փաստորեն հիմնավորվում է, որ վառարանում կրակը մարած է եղել, և զինվորը բերել, փայտեր է լցրել մեջ։ Բայց սպան ասել է, որ հարկավոր է ինչ–որ բանով վառել, որ դրանք կպնեն։ Զինվորն էլ ասել է` մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է վառել, դիզվառելիք է փնտրել, դիզվառելիք ուզել վարորդներից և այլն, որից հետո, չգիտես ինչու, որոշել են, որ բենզինն ավելի հարմար է։ Ընդ որում` վկան տեսել է այդ բենզինի տարան` բռնկված վիճակում, և սպայի հագուստը` բռնկված վիճակում, և նաև տարածքը` բռնկված վիճակում, և այդ ամեն ինչը, այս պահին գոնե հիմնավորվում է, ինչը չի նշանակում, թե որևէ բանով կաշկանդված ենք»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Լրահոս
0