https://arm.sputniknews.ru/20230125/mirzvojann-u-klaary-qnnarkel-en-em-qaghaqaciakan-nvor-araqelutjan-harcy-54316216.html
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են ԵՄ քաղաքացիական նոր առաքելության հարցը
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են ԵՄ քաղաքացիական նոր առաքելության հարցը
Sputnik Արմենիա
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է Հայատանի` խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: 25.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-25T17:38+0400
2023-01-25T17:38+0400
2023-01-25T17:49+0400
տոյվո կլաար
արարատ միրզոյան
եմ առաքելություն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54314162_0:135:1600:1035_1920x0_80_0_0_961915fb6a4c4738cd8b5961ec6f18fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկել են աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԵԽ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության կայքից։Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված` Հայաստանի ջանքերը:Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել էր Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հաշվի է առնում Եվրամիության որոշումը և հույս ունի, որ այդ առաքելության գործունեության իրականացումը չի խաթարի փոխադարձ վստահությունը:ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54314162_110:0:1533:1067_1920x0_80_0_0_a65d0d16d06b26a077f943a263e84b98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, արարատ միրզոյան, եմ առաքելություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
տոյվո կլաար, արարատ միրզոյան, եմ առաքելություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են ԵՄ քաղաքացիական նոր առաքելության հարցը
17:38 25.01.2023 (Թարմացված է: 17:49 25.01.2023) Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է Հայատանի` խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկել են աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԵԽ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոն։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ արտգործնախարարության կայքից։
«Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված` Հայաստանի ջանքերը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։
ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը ողջունել էր Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հաշվի է առնում Եվրամիության որոշումը և հույս ունի, որ այդ առաքելության գործունեության իրականացումը չի խաթարի փոխադարձ վստահությունը:
ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։