https://arm.sputniknews.ru/20230123/yndaraj-qajl-e-alen-simvonjany-ynddimadirnerin-mandatic-zrkelu-masin-54181836.html
«Ընդառաջ քայլ է». Ալեն Սիմոնյանը` ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին
«Ընդառաջ քայլ է». Ալեն Սիմոնյանը` ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անցել են բացակայությունների թույլատրելի սահմանը։ 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T13:17+0400
2023-01-23T13:17+0400
2023-01-23T13:27+0400
հայաստան
ալեն սիմոնյան
պատգամավոր
մանդատ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779607_0:44:1600:944_1920x0_80_0_0_043a88a70a926283043d2df7fb7cc2f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի խորհուրդը որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով չդիմել ՍԴ, քանի որ նրանք վերադարձել են խորհրդարան։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Այսօր այդ հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել, քանի որ նախորդը, որը պետք է կայանար հունվարի 13-ին, հետաձգվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների չներկայանալու պատճառով։Հիշեցնենք` դեռ հունվարի 13-ին ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ որոշել են չդիմել ՍԴ, սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` նիստն այնուամենայնիվ պետք է կայանար։ Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում` անկախ նրա ներկայությունից։Խորհրդի նիստում նախատեսվում էր Իշխան Սաղաթելյանին, Անդրանիկ Թևանյանին, Աննա Գրիգորյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Քրիստինե Վարդանյանին, Գեղամ Մանուկյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադևոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատներից զրկելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779607_159:0:1582:1067_1920x0_80_0_0_df81a253066033e9178a9eebf65743af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, պատգամավոր, մանդատ, աժ (ազգային ժողով)
հայաստան, ալեն սիմոնյան, պատգամավոր, մանդատ, աժ (ազգային ժողով)
«Ընդառաջ քայլ է». Ալեն Սիմոնյանը` ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին
13:17 23.01.2023 (Թարմացված է: 13:27 23.01.2023) ԱԺ նախագահը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անցել են բացակայությունների թույլատրելի սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի խորհուրդը որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով չդիմել ՍԴ, քանի որ նրանք վերադարձել են խորհրդարան։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսօր այդ հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել, քանի որ նախորդը, որը պետք է կայանար հունվարի 13-ին,
հետաձգվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների չներկայանալու պատճառով։
«Բացակայությունների թույլատրելի սահմանն անցել են, բայց քանի որ վերադարձել են ԱԺ, մենք այս անգամ բան չենք անի` որպես քայլ ընդառաջ»,– նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` դեռ հունվարի 13-ին
ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ որոշել են չդիմել ՍԴ, սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` նիստն այնուամենայնիվ պետք է կայանար։ Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում` անկախ նրա ներկայությունից։
Խորհրդի նիստում նախատեսվում էր Իշխան Սաղաթելյանին, Անդրանիկ Թևանյանին, Աննա Գրիգորյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Քրիստինե Վարդանյանին, Գեղամ Մանուկյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադևոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատներից զրկելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան։