00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022–ը ռեկորդային տարի է եղել բազմաթիվ առումներով. Փաշինյանն այցելել է ՊԵԿ

© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանը ՊԵԿ–ում
Փաշինյանը ՊԵԿ–ում - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետին ՊԵԿ–ում ներկայացվել են 2022 թվականին ՊԵԿ–ի կատարած աշխատանքները, ոլորտում արված բարեփոխումները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՀՀ–ում հարկային եկամուտները նախորդ տարվա ընթացքում կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ աճել է 21 %-ով: Տեղեկությունը հայտնում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Պետական եկամուտների կոմիտեում, որտեղ նրան ներկայացրել են 2022 թ–ի գործունեության հաշվետվությունը։
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում հարկային եկամուտները 275 միլիարդ դրամով ավելացել են
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
«Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ՝ 704 հազար, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է՝ կազմել է 230 հազար դրամ: 2022-ին շահառուներին հիփոթեքային վարկերի գծով վերադարձվել է 36 մլրդ դրամ եկամտային հարկ, շահառուների թիվը կազմել է 29 հազար: Ըստ պատասխանատուների՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող շահառուների թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է, օրինակ՝ 2017 թվականին արտոնությունից օգտվել է ընդամենը 2 հազար 400 շահառու»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս համատեքստում զեկուցվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակի ներդրման, փոխհատուցվող գումարների (ԱԱՀ) միասնական հաշվին մուտքագրման ժամկետի կրճատման մասին:
Աշխատատեղերն աճում են, հարկերը` նվազում. ռեկորդային աճի ու եկամտահարկի անկման պատճառները
ՊԵԿ նախագահը զեկուցել է նաև համալիր հարկային ստուգումների ռիսկային չափանիշների վերանայման, հարկ վճարողների բողոքները քննելու նոր մեխանիզմի սահմանման մասին:
Նախորդ տարի կատարված աշխատանքների մասով նաև նշվել է, որ դեկտեմբերի 1-ից սահմանային կետերում հսկողությունն իրականացվում է միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների կողմից: Նախնական հայտարարագրերի համակարգի ներդրման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին 24/7 ռեժիմով: Արդյունքում ապրանքների բացթողնման ժամանակահատվածն էապես կրճատվել է:
«Մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխության շրջանակում 2022թ․ մայիսին 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գործարքի արժեքի մեթոդով ապրանքների մաքսային արժեքի որոշման դեպքերը շուրջ 30%-ով։ Արդյունքում ապրանքների հայտարարագրման ժամանակահատվածը կրճատվել է: Պարզեցվել է ավել վճարված մաքսային վճարների վերադարձման կարգը, կրճատվել վճարների վերադարձման ժամկետները»,– նշված է կառավարությունում։
ՊԵԿ–ում Փաշինյանին նաև հայտնել են, որ թույլատվական փաստաթղթերի բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրման շրջանակում թվով 5 ենթահամակարգ գտնվում է թեստավորման, լրամշակման փուլում։
2022 թվականին իրականացված փոփոխությունների շրջանակում մանրամասներ է ներկայացվել նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ հսկողության ուժեղացման վերաբերյալ:
Ըստ այդմ ներկայացվել են ժամանակավոր պահպանման պահեստների համար նոր պահանջներ, ստուգումների արդյունքում բարելավվել են պահեստների պայմանները, սահմանվել են մաքսային ներկայացուցիչների նկատմամբ ստուգումներ իրականացնելու նոր մոտեցումները, «անմաքս առևտրի խանութի» տիրապետողների նախաորակավորման կարգը:
Զեկուցվել է նաև, որ մաքսային ծառայության համակարգի բարեփոխման շրջանակներում Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատունը համալրվել է նոր կադրերով: Մաքսային ծառայության պաշտոնների նշանակվել է շուրջ 130 մասնակից։
Առաջիկա անելիքների շրջանակում խոսվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի, iTRADE-ի, բիզնես պրոցեսների շարունակական վերանայման, ավտոմատ բացթողնման համակարգի ինստիտուտի գործարկման և ռեզերվների ստեղծման նպատակով լավագույն սարքավորումների ձեռքբերման մասին:
Եկամտի հայտարարագիր ներկայացնող որոշ անձինք ստիպված կլինեն հարկ վճարել. ինչ կփոխվի 2023-ին
Ներկայացվել են նաև թվայնացման ոլորտում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական բարելավմանն ուղղված միջոցառումներին:
Վարչապետը կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մաքսային բնագավառում հետևողական աշխատանքներ տանել կապիտալ ծրագրերի, մասնավորապես սահմանային անցման կետերի բարելավման, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցման ու բարելավման ուղղությամբ:
Լրահոս
0