https://arm.sputniknews.ru/20230121/zvohvel-en-hh-zavaknery-parekajin-stvorabazhanman-ashkhatanqi-meknarky-trvec-1-rvope-lrutjamb-54132096.html
Զոհվել են ՀՀ զավակները. պարեկային ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը տրվեց 1 րոպե լռությամբ
Զոհվել են ՀՀ զավակները. պարեկային ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը տրվեց 1 րոպե լռությամբ
Sputnik Արմենիա
Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով Արագածոտն է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T13:37+0400
2023-01-21T13:37+0400
2023-01-21T16:06+0400
շուշան փաշինյան
արագածոտնի մարզ
պարեկային ծառայություն
հրդեհ
զինվոր
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54150764_0:119:1670:1058_1920x0_80_0_0_57202e9dbac70f39183fc913727c3e41.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են զինծառայողներ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերից։ Արագածոտնի մարզում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ինժիներասակրավորական վաշտում հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան դեպքին, տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։Ի դեպ, Փաշինյանն Արագածոտնում է, քանի որ այսօր այնտեղ տրվել է պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:Նրա խոսքով` պարեկային ոստիկանությունը կարկատանի հոգեբանությունը հաղթահարելու ամենավառ դրսևորումներից է։ Փաշինյանը հավելեց, որ պետք է պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերեն նոր մտածողություն:Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
արագածոտնի մարզ
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54150764_0:0:1484:1113_1920x0_80_0_0_40c1f54560f1d28d13fb9833e10ae633.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուշան փաշինյան, արագածոտնի մարզ, պարեկային ծառայություն, видео, հրդեհ, զինվոր, գեղարքունիքի մարզ
շուշան փաշինյան, արագածոտնի մարզ, պարեկային ծառայություն, видео, հրդեհ, զինվոր, գեղարքունիքի մարզ
Զոհվել են ՀՀ զավակները. պարեկային ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը տրվեց 1 րոպե լռությամբ
13:37 21.01.2023 (Թարմացված է: 16:06 21.01.2023) Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով Արագածոտն է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են զինծառայողներ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերից։ Արագածոտնի մարզում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ինժիներասակրավորական վաշտում հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան դեպքին, տեղեկանում ենք
Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։
Ի դեպ, Փաշինյանն Արագածոտնում է, քանի որ այսօր այնտեղ տրվել է պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:
«Զոհվել են ՀՀ զավակները, մեր զավակները, մեր սիրասունները։ Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, պրոբլեմներն իրենց էության մեջ։ Պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, քանի որ դրանք ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են, և դրանք ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` պարեկային ոստիկանությունը կարկատանի հոգեբանությունը հաղթահարելու ամենավառ դրսևորումներից է։ Փաշինյանը հավելեց, որ պետք է պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերեն նոր մտածողություն:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։