00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանը դեպքի վայր է այցելել հրդեհից հետո 3–րդ օրը. նրան մանրամասներ են հայտնել

© Photo : ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence ՀՀ պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան սպաներ այցելել են Գեղարքունիքի մարզ
ՀՀ պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան սպաներ այցելել են Գեղարքունիքի մարզ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
Բաժանորդագրվել
Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի տարածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
© Photo : ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence ՀՀ պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան սպաներ այցելել են Գեղարքունիքի մարզ
Министр обороны Сурен Папикян в сопровождении начальника Генерального штаба ВС генерал-майора Эдуарда Асряна и высокопоставленных военнослужащих посетил 2-ю воинскую часть (21 января 2023) - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
ՀՀ պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան սպաներ այցելել են Գեղարքունիքի մարզ
Նշվում է, որ Պապիկյանը 2-րդ բանակային զորամիավորում է այցելել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ։
«ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Պապիկյանը վստահություն է հայտնել, որ նախաձեռնված վարույթի ընթացքում բոլորը հարցերը և դեպքի հանգամանքները լիարժեք կպարզվեն: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին:
© Photo : ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence Պապիկյանը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին
Министр обороны Сурен Папикян в сопровождении начальника Генерального штаба ВС генерал-майора Эдуарда Асряна и высокопоставленных военнослужащих посетил 2-ю воинскую часть (21 января 2023) - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
Պապիկյանը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին
Նախարարն այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Լրահոս
0