Ողբերգական պատահար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
18:06 20.01.2023 (Թարմացված է: 18:08 20.01.2023)
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՈղբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին
Բաժանորդագրվել
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևան–Մեղրի ճանապարհի 37 կմ-ին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 36-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հունվարի 20-ին` ժամը 13:30-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին, կողաշրջվել և հայտնվել հարակից խաղողի այգում։
Մեքենայի վարորդը` 1987 թվականին ծնված Մ. Ս.–ն, տեղում մահացել է:
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: