https://arm.sputniknews.ru/20230120/hrdehvats-shinutjuny-nakhatesvel-e-vorpes-zhamanakavvor-kacaran-2020-ic-hh-pn-khvosnak-54074345.html
Հակասական հայտարարություններ ժամանակավոր կացարանի մասին. ի՞նչ են ասում ՀՀ ՊՆ–ից
Հակասական հայտարարություններ ժամանակավոր կացարանի մասին. ի՞նչ են ասում ՀՀ ՊՆ–ից
Sputnik Արմենիա
Արամ Թորոսյանը հայտնեց, որ այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն ժամանակավոր կացարանները։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T12:06+0400
2023-01-20T12:06+0400
2023-01-20T12:34+0400
հրդեհ
զինծառայող
մահ
գեղարքունիքի մարզ
զորամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037024_0:0:1600:901_1920x0_80_0_0_d7ffe7d332fedb2f63955cdf92b09156.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային ստորաբաժանման տեղակայման համար շինությունը նախատեսվել է որպես ժամանակավոր կացարան 2020 թվականից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ զինվորներին տեղավորել են կացարանում, քանի որ զորամասը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Նրա խոսքով ստացվում է, որ տունը որպես զորանոց ծառայել է միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում։Թորոսյանը հայտնեց նաև, որ կացարանը ժամանակավոր էր, նախատեսված էր տվյալ շրջանում տեղակայման համար՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին:ՀՀ ՊՆ խոսնակը հիշեցրեց, որ դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։Նրա խոսքով` այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն:Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներԴեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037024_133:0:1556:1067_1920x0_80_0_0_5e1e6df310cb469d527d0d61a8dc1b3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, զինծառայող, մահ, գեղարքունիքի մարզ, զորամաս
հրդեհ, զինծառայող, մահ, գեղարքունիքի մարզ, զորամաս
Հակասական հայտարարություններ ժամանակավոր կացարանի մասին. ի՞նչ են ասում ՀՀ ՊՆ–ից
12:06 20.01.2023 (Թարմացված է: 12:34 20.01.2023) Արամ Թորոսյանը հայտնեց, որ այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն ժամանակավոր կացարանները։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային ստորաբաժանման տեղակայման համար շինությունը նախատեսվել է որպես ժամանակավոր կացարան 2020 թվականից։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ զինվորներին տեղավորել են կացարանում, քանի որ զորամասը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Նրա խոսքով ստացվում է, որ տունը որպես զորանոց ծառայել է միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում։
«Կացարանն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից, մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը (2023թ. վերջ)»,–ասաց նա։
Թորոսյանը հայտնեց նաև, որ կացարանը ժամանակավոր էր, նախատեսված էր տվյալ շրջանում տեղակայման համար՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին:
ՀՀ ՊՆ խոսնակը հիշեցրեց, որ դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Նրա խոսքով` այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։