https://arm.sputniknews.ru/20230120/erknajin-zhpitov-tghan-metsavanum-der-hujs-unen-vor-mishaji-mahvan-lury-kherqvi-54114010.html
Երկնային ժպիտով տղան. Մեծավանում դեռ հույս ունեն, որ Միշան հետ կգա
Երկնային ժպիտով տղան. Մեծավանում դեռ հույս ունեն, որ Միշան հետ կգա
Sputnik Արմենիա
Միշա Դումիկյանը զբաղվում էր ուժային եռամարտով ու կարատեով։ Մի շարք մրցաշարերում ոսկե մեդալ էր նվաճել։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T18:58+0400
2023-01-20T18:58+0400
2023-01-20T19:17+0400
հրդեհ
զինվոր
լոռի
զոհ
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/1176/97/11769742_0:84:1601:984_1920x0_80_0_0_86c26b3b28001a650ce9029db580ead9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Լոռու մարզի Մեծավան գյուղից մի քանի երիտասարդներ մեկնեցին պարտադիր զինվորական ծառայության։ Գյուղի բնակիչները հիշում են` բարձր տրամադրությամբ համադասարանցիներով գնացին իրենց պարտքը կատարելու։Մեծավան գյուղում երեկվանից ուշքի չեն գալիս։ Չեն ուզում հավատալ, որ նրանցից մեկը այլևս հետ չի գալու։Երեկ Գեղարքունիքի մարզում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 տղաներից մեկը գյուղի բնակիչ 19–ամյա Միշա Դումիկյանն էր։«Ինչ էլ ասեմ՝ քիչ կլինի. դրական, ընկերասեր, հարգանքով , կենսուրախ, ուսումնատենչ տղա է։ Ես պարզապես չեմ կարող նրա մասին անցյալով խոսել, նա մնում է իմ աշակերտը, ես դեռ սպասում եմ, որ լուրը հերքվելու է ու նա հետ է վերադառնալու գյուղ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Միշայի գերմաներենի ուսուցչուհի Կարինե Ավետիսյանը։Միշան դպրոցում աչքի էր ընկնում իր առաջադիմությամբ։ Գերմաներենի ուսուցչուհին հիշում է, որ միշտ պատրաստ էր գալիս դասերին, լավ տիրապետում էր օտար լեզուներին։ Բայց ամենից շատ սիրում էր պատմություն առարկան ու հենց դրա համար էլ ընդունվել էր ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժին։Նա նաև ուժային եռամարտով ու կարատեով էր զբաղվում, մի շարք մրցաշարերում հաղթող էր դարձել։Ոսուցչուհին պատմում է` երեկվա դեպքից հետո Միշայի համադասարանցիների հետ խոսել չի լինում։ Ասում է` ում տեսնում եմ, լուռ նայում են դեմքիս ու արտասվում, վերջում առանց բառ փոխանակելու հեռանում են։Միշա Դումիկյանի եղբայրը սովորում է 11-րդ դասարանում , քույրը 3 տարեկան է։19-ամյա Միշան մասնակից էր նաև 2022-ի սեպտեմբերյան մարտերին։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներԴեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
լոռի
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1176/97/11769742_88:0:1511:1067_1920x0_80_0_0_2d62641e9833cbe5adc38270d9e7fba1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, զինվոր, լոռի, զոհ, գեղարքունիքի մարզ
հրդեհ, զինվոր, լոռի, զոհ, գեղարքունիքի մարզ
Երկնային ժպիտով տղան. Մեծավանում դեռ հույս ունեն, որ Միշան հետ կգա
18:58 20.01.2023 (Թարմացված է: 19:17 20.01.2023) Միշա Դումիկյանը զբաղվում էր ուժային եռամարտով ու կարատեով։ Մի շարք մրցաշարերում ոսկե մեդալ էր նվաճել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Լոռու մարզի Մեծավան գյուղից մի քանի երիտասարդներ մեկնեցին պարտադիր զինվորական ծառայության։ Գյուղի բնակիչները հիշում են` բարձր տրամադրությամբ համադասարանցիներով գնացին իրենց պարտքը կատարելու։
Մեծավան գյուղում երեկվանից ուշքի չեն գալիս։ Չեն ուզում հավատալ, որ նրանցից մեկը այլևս հետ չի գալու։
Երեկ Գեղարքունիքի մարզում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 տղաներից մեկը գյուղի բնակիչ 19–ամյա Միշա Դումիկյանն էր։
«Ինչ էլ ասեմ՝ քիչ կլինի. դրական, ընկերասեր, հարգանքով , կենսուրախ, ուսումնատենչ տղա է։ Ես պարզապես չեմ կարող նրա մասին անցյալով խոսել, նա մնում է իմ աշակերտը, ես դեռ սպասում եմ, որ լուրը հերքվելու է ու նա հետ է վերադառնալու գյուղ»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Միշայի գերմաներենի ուսուցչուհի Կարինե Ավետիսյանը։
Միշան դպրոցում աչքի էր ընկնում իր առաջադիմությամբ։ Գերմաներենի ուսուցչուհին հիշում է, որ միշտ պատրաստ էր գալիս դասերին, լավ տիրապետում էր օտար լեզուներին։ Բայց ամենից շատ սիրում էր պատմություն առարկան ու հենց դրա համար էլ ընդունվել էր ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժին։
Նա նաև ուժային եռամարտով ու կարատեով էր զբաղվում, մի շարք մրցաշարերում հաղթող էր դարձել։
Ոսուցչուհին պատմում է` երեկվա դեպքից հետո Միշայի համադասարանցիների հետ խոսել չի լինում։ Ասում է` ում տեսնում եմ, լուռ նայում են դեմքիս ու արտասվում, վերջում առանց բառ փոխանակելու հեռանում են։
«Երբ գալիս էր արձակուրդ, առանց դպրոց մտնելու չէր հեռանում, պետք է անպայման գար դպրոց` ուսուցչուհիներին տեսներ՝ նոր գնար։ Վերջին անգամ էլ դեկտեմբերին էր եկել։ Նա մի գեղեցիկ, երկնային ժպիտ ուներ, որ երևի հատուկ տրված էր, որ մնա մեր հիշողության մեջ ու չջնջվի»-ասում է ուսուցչուհին։
Միշա Դումիկյանի եղբայրը սովորում է 11-րդ դասարանում , քույրը 3 տարեկան է։
19-ամյա Միշան մասնակից էր նաև 2022-ի սեպտեմբերյան մարտերին։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։