https://arm.sputniknews.ru/20230120/voghbergakan-vtar-erevan-meghri-tshanaparhin-varvordy-teghum-mahacel-e-54109784.html
Ողբերգական պատահար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Ողբերգական պատահար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T18:06+0400
2023-01-20T18:06+0400
2023-01-20T18:08+0400
հայաստան
վարորդ
մահ
վթար
մեղրի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/14/54109265_0:0:1280:720_1920x0_80_0_0_bb871b54e2c71e1bc15257fa111195eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևան–Մեղրի ճանապարհի 37 կմ-ին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 36-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հունվարի 20-ին` ժամը 13:30-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին, կողաշրջվել և հայտնվել հարակից խաղողի այգում։Մեքենայի վարորդը` 1987 թվականին ծնված Մ. Ս.–ն, տեղում մահացել է:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/14/54109265_65:0:1025:720_1920x0_80_0_0_bb922e3f1048bb9b909c0094f47f914b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարորդ, մահ, վթար, մեղրի
հայաստան, վարորդ, մահ, վթար, մեղրի
Ողբերգական պատահար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
18:06 20.01.2023 (Թարմացված է: 18:08 20.01.2023) Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևան–Մեղրի ճանապարհի 37 կմ-ին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 36-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հունվարի 20-ին` ժամը 13:30-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին, կողաշրջվել և հայտնվել հարակից խաղողի այգում։
Մեքենայի վարորդը` 1987 թվականին ծնված Մ. Ս.–ն, տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: