https://arm.sputniknews.ru/20230119/zinvvornern-im-vordinern-ein-es-irenc-im-erekhaneri-nman-sirel-em-azat-gjughi-bnakich-54043212.html
«Զինվորներն իմ որդիներն էին, իրենց իմ երեխաների նման սիրել եմ». ի՞նչ են պատմում բնակիչները
«Զինվորներն իմ որդիներն էին, իրենց իմ երեխաների նման սիրել եմ». ի՞նչ են պատմում բնակիչները
Sputnik Արմենիա
Զինվորների կացարանի հարևանությամբ ապրող բնակչը վերջին անգամ երեկ երեկոյան է հանդիպել զինվորներին։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T13:59+0400
2023-01-19T13:59+0400
2023-01-19T14:09+0400
զորամաս
հրդեհ
բնակիչ
գեղարքունիքի մարզ
զինվոր
զոհ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54041946_0:0:1600:901_1920x0_80_0_0_515a09c40c3413d38a7ad60b21a46cd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի հրդեհված զորամասի հարևանությամբ ապրող բնակիչները գիշերը պայթյունի ձայներ չեն լսել։ Երբ արթնացել են, արդեն ամեն ինչ այրված է եղել։ Այս մասին նրանք պատմեցին Sputnik Արմենիայի թղթակցին։Ազատ գյուղի բնակիչ Ավետիք Գրիգորյանը պատմեց, որ շատ մտերիմ է եղել զինվորների հետ, նրանք պարբերաբար այցելել են իր տուն։ Այնպես որ, տղաների կորուստը նրա համար անձնական կորուստ է։Քանի որ Ավետիք Գրիգորյանը շատ մոտ է ապրել զորամասին, ճանաչել է նաև զինվորներից շատերի ծնողներին։ Նրա խոսքով` դեռ վաղ առավոտից ծնողները զանգում են իրեն։«Զանգում են, չգիտեմ` ինչ պատասխանեմ»,– ասաց նա։Ավետիք Գրիգորյանը պատմեց նաև, որ զորամասի զինվորներին վերջին անգամ տեսել է երեկ երեկոյան, երբ նրանք եկել էին գյուղ` ջուր տանելու։Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54041946_177:0:1600:1067_1920x0_80_0_0_21f9fd3a96a17195de8362f55386ca05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորամաս, հրդեհ, видео, բնակիչ, գեղարքունիքի մարզ, զինվոր, զոհ, մահ
զորամաս, հրդեհ, видео, բնակիչ, գեղարքունիքի մարզ, զինվոր, զոհ, մահ
«Զինվորներն իմ որդիներն էին, իրենց իմ երեխաների նման սիրել եմ». ի՞նչ են պատմում բնակիչները
13:59 19.01.2023 (Թարմացված է: 14:09 19.01.2023) Էքսկլյուզիվ
Զինվորների կացարանի հարևանությամբ ապրող բնակչը վերջին անգամ երեկ երեկոյան է հանդիպել զինվորներին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի հրդեհված զորամասի հարևանությամբ ապրող բնակիչները գիշերը պայթյունի ձայներ չեն լսել։ Երբ արթնացել են, արդեն ամեն ինչ այրված է եղել։ Այս մասին նրանք պատմեցին
Sputnik Արմենիայի թղթակցին։
Ազատ գյուղի բնակիչ Ավետիք Գրիգորյանը պատմեց, որ շատ մտերիմ է եղել զինվորների հետ, նրանք պարբերաբար այցելել են իր տուն։ Այնպես որ, տղաների կորուստը նրա համար անձնական կորուստ է։
«Այս զորքի զինվորներն իմ որդիներն էին, ես իրենց իմ երեխաների նման սիրել եմ»,– ասաց Գրիգորյանը։
Քանի որ Ավետիք Գրիգորյանը շատ մոտ է ապրել զորամասին, ճանաչել է նաև զինվորներից շատերի ծնողներին։ Նրա խոսքով` դեռ վաղ առավոտից ծնողները զանգում են իրեն։
«Զանգում են, չգիտեմ` ինչ պատասխանեմ»,– ասաց նա։
Ավետիք Գրիգորյանը պատմեց նաև, որ զորամասի զինվորներին վերջին անգամ տեսել է երեկ երեկոյան, երբ նրանք եկել էին գյուղ` ջուր տանելու։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։