https://arm.sputniknews.ru/20230119/hrdehic-mahacatsneric-meky-19-amja-pavlik-abazjany-kivokushinkaj-karatei-eraki-chempivon-er-54053421.html
Հրդեհից մահացածներից մեկը` 19-ամյա Պավլիկ Աբազյանը, կիոկուշինկայ կարատեի եռակի չեմպիոն էր
Հրդեհից մահացածներից մեկը` 19-ամյա Պավլիկ Աբազյանը, կիոկուշինկայ կարատեի եռակի չեմպիոն էր
Sputnik Արմենիա
Այսօր զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր, տան միակ որդին։ Sputnik Արմենիան զրուցել է նրա մարզիչ Ստյոպա Սահրադյանի... 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T17:40+0400
2023-01-19T17:40+0400
2023-01-19T17:47+0400
զոհ
զինծառայող
գեղարքունիքի մարզ
զորամաս
հրդեհ
ստյոպա սահրադյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0e/26093897_0:0:1600:901_1920x0_80_0_0_b254d74b3ae1c729045fa8dad994200a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 19-ամյա Պավլիկ Աբազյանը, որն այսօր Գեղարքունիքի մարզում` զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածներից մեկն է, կիոկուշինկայ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում ասաց Աբազյանի մարզիչ Ստյոպա Սահրադյանը։Չնայած սպորտում գրանցած հաջողություններին, Պավլիկ Աբազյանը դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Բայց ասել էր մարզչին, որ չնայած այլ մասնագիտություն է ընտրել, բայց մինչև կյանքի վերջը զբաղվելու է կարատեով։«Անկրկնելի մարդ էր, բոլորից տարբերվում էր, համեստ էր ու շատ ուժեղ»,– ասում է մարզիչը։Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Նրան հիշում են որպես բարի ու համարձակ տղա։ Տան միակ որդին էր։ Տուն պետք է վերադառնար ամռանը։Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0e/26093897_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e4bbcf1a18de3a552a60567416d6fe8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, զինծառայող, գեղարքունիքի մարզ, զորամաս, հրդեհ, ստյոպա սահրադյան
զոհ, զինծառայող, գեղարքունիքի մարզ, զորամաս, հրդեհ, ստյոպա սահրադյան
Հրդեհից մահացածներից մեկը` 19-ամյա Պավլիկ Աբազյանը, կիոկուշինկայ կարատեի եռակի չեմպիոն էր
17:40 19.01.2023 (Թարմացված է: 17:47 19.01.2023) Այսօր զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր, տան միակ որդին։ Sputnik Արմենիան զրուցել է նրա մարզիչ Ստյոպա Սահրադյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 19-ամյա Պավլիկ Աբազյանը, որն այսօր Գեղարքունիքի մարզում` զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածներից մեկն է, կիոկուշինկայ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում ասաց Աբազյանի մարզիչ Ստյոպա Սահրադյանը։
«Նա հաղթել է նաև մի շարք միջազգային մրցույթներում, նա ոչ միայն իմ լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը։ Նա դեռ բազում հաջողությունների էր հասնելու»,– ցավով նշում է Ստյոպա Սահրադյանը։
Չնայած սպորտում գրանցած հաջողություններին, Պավլիկ Աբազյանը դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Բայց ասել էր մարզչին, որ չնայած այլ մասնագիտություն է ընտրել, բայց մինչև կյանքի վերջը զբաղվելու է կարատեով։
«Անկրկնելի մարդ էր, բոլորից տարբերվում էր, համեստ էր ու շատ ուժեղ»,– ասում է մարզիչը։
Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Նրան հիշում են որպես բարի ու համարձակ տղա։ Տան միակ որդին էր։ Տուն պետք է վերադառնար ամռանը։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։