https://arm.sputniknews.ru/20230119/hrdehi-hetevanqvov-mahacats-rvostvom-asrjann-anchapahas-qujrer-ev-eghbajr-uni-manramasner-54053747.html
Հրդեհի հետևանքով մահացած Ռոստոմ Ասրյանն անչափահաս եղբայր և քույրեր ունի. մանրամասներ
Հրդեհի հետևանքով մահացած Ռոստոմ Ասրյանն անչափահաս եղբայր և քույրեր ունի. մանրամասներ
Sputnik Արմենիա
Ռոստոմ Ասրյանը դպրոցն ավարտելուց հետո Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ էր ընդունվել։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T17:46+0400
2023-01-19T17:46+0400
2023-01-19T19:50+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
հրդեհ
ընտանիք
լոռի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037024_0:0:1600:901_1920x0_80_0_0_d7ffe7d332fedb2f63955cdf92b09156.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռոստոմ Ասրյանը, որն այսօր մահացել է Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, բազմանդամ ընտանիքի ավագ զավակն էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Լոռու մարզի Հոբարձի համայնքի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը:Ռոստոմ Ասրյանը դպրոցն ավարտելուց հետո Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ էր ընդունվել, սակայն ուսումը կիսատ էր մնացել, քանի որ բանակ էր զորակոչվել։Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներԴեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
գեղարքունիքի մարզ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037024_133:0:1556:1067_1920x0_80_0_0_5e1e6df310cb469d527d0d61a8dc1b3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, հրդեհ, ընտանիք, լոռի
հայաստան, գեղարքունիքի մարզ, հրդեհ, ընտանիք, լոռի
Հրդեհի հետևանքով մահացած Ռոստոմ Ասրյանն անչափահաս եղբայր և քույրեր ունի. մանրամասներ
17:46 19.01.2023 (Թարմացված է: 19:50 19.01.2023) Ռոստոմ Ասրյանը դպրոցն ավարտելուց հետո Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ էր ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռոստոմ Ասրյանը, որն այսօր մահացել է Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, բազմանդամ ընտանիքի ավագ զավակն էր։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Լոռու մարզի Հոբարձի համայնքի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը:
«Ռոստոմը 1 տարի 1 ամսվա զինծառայող էր, ուներ անչափահաս դպրոցահասակ 2 քույր և մի փոքրիկ եղբայր, որն էլ մանկապարտեզ է հաճախում։ Ռոստոմն ապրում էր ծնողների հետ, իսկ վերջիններս գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Խելոք, համեստ ընտանիք են»,–ասաց Լալազարյանը։
Ռոստոմ Ասրյանը դպրոցն ավարտելուց հետո Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ էր ընդունվել, սակայն ուսումը կիսատ էր մնացել, քանի որ բանակ էր զորակոչվել։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։