https://arm.sputniknews.ru/20230114/zhesteri-lezun-im-majrenin-e-khul-tsnvoghneric-tsnvats-areny-kartsratiper-e-kvotrum-53802935.html
Ժեստերի լեզուն իմ մայրենին է. խուլ ծնողներից ծնված Արենը կարծրատիպեր է կոտրում
Ժեստերի լեզուն իմ մայրենին է. խուլ ծնողներից ծնված Արենը կարծրատիպեր է կոտրում
Sputnik Արմենիա
Ժեստերի լեզուն դասավանդող Արենը որոշել է, որ խուլերի համար պետք է մի շարք նախագծերի իրականացնի, որոնցից մեկն էլ ֆուտբոլը ժեստերի լեզվով մեկնաբանելն է։ 14.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-14T09:55+0400
2023-01-14T09:55+0400
2023-01-14T09:55+0400
խուլ
համր
ծնող
երեխա
ուսանող
ժեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53798964_0:196:1024:772_1920x0_80_0_0_29d9164c2926c8bc2de1272bec51b121.jpg
«Ժեստերի լեզուն իմ ու ծնողներիս աշխարհները կապող բանալին դարձավ»...ահա այսպես է 25–ամյա Արեն Ալավերդյանը պատմում իր կյանքի առաքելությունը դարձած ժեստերի լեզվի ուսուցման մասին։Տղան սկզբում եղել է մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող, հետո հասկացել, որ դա իրենը չէ և ընդունվել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժություն բաժինը։ Այժմ Արենը սովորում է նույն բաժնի ասպիրանտուրայում։«Ժեստերի լեզվի հանդեպ սերը գալիս է ծնողներիցս` նրանք խուլ են։ Երևի հենց դա է պատճառը, որ ինձ համար ժեստերի լեզուն սիրո և հանդուրժողականության մասին է, այն իմ մայրենին է»,-ասում է Արենը։Երիտասարդն արդեն 8 տարի է, ինչ կամավորական սկզբունքներով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բոլոր ցանկացողներին սովորեցնում է տիրապետել ժեստերի լեզվին։ Ասում է` միտքն իրենն էր, բայց համալսարանի ուսանողական խորհուրդն օգնել է կյանքի կոչել։Սկզբում շատ քիչ է եղել սովորողների քանակը, քանի որ չեն իմացել այդ մասին։ Հետո ուսանողներն իրար մեջ տարածել են, ու խումբ հաճախողների թիվը գնալով մեծացել է։ Այդ գործում իրենց տեղն են ունեցել նաև սոցցանցերը։ Այժմ Արենն իր ինստագրամյան էջում կարճ ուսուցողական հոլովակներ է տեղադրում ու ժեստերի լեզուն մատչելի դարձնում բոլորին։ Ճիշտ է, իր ուսանողներից ոչ բոլորին է ժեստերի լեզուն հեշտ տրվում, ինչպես իրեն։«Իմ ճանապարհը հարթել է հայրս։ Ես 4-5 տարեկան էի, տեսնում էի, թե ինչպես է նա ավագ քրոջս սովորեցնում ժեստերը, իմ ենթագիտակցության մեջ տպավորվում էին այդ շարժումները, ավելի հեշտ էի սերտում, քան քույրս։ Հետո արդեն դպրոցում տառերն էի սովորում, տանը` դրանց համապատասխան ժեստերը»,–պատմում է Արենը։«Սկզբում շատ բարդ էր։ Պետք է այնպես անես, որ երեխաները քեզ ընդունեն իրենց աշխարհ, չմտածեն, որ զուտ աշխատանքի ես գնում, այլ իրենց հետ ապրելու։ Պետք է այդ երեխաներին սեր ու ջերմություն տաս, նրանք դա զգալով են ապրում»,–պատմում է նա։Արենի համար շատ կարևոր է, որ հասարակությունն ընդունի ու հասկանա խուլերին։ Տղան ամեն անգամ նոր նախագծեր է մտածում խուլերին հասարակության մեջ ներառելու համար։Ասում է` ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ դիմել է հեռուստաալիքներին, որպեսզի ֆուտբոլը ժեստերի լեզվով մեկնաբանվի։ Մերժել են` պարզաբանելով, որ միջազգային մակարդակում դա հնարավոր չէ կազմակերպել, բայց հիմա իր հետ կապի են դուրս եկել և պատրաստ են առաջարկը քննարկել ու այդ ուղղությամբ քայլեր անել։«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում և ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք չեն լսում, իմանան ֆուտբոլային նորությունները։ Թող իմանան, որ կա նման նախագիծ ու հնարավոր է կյանքի կոչվի, որ հետաքրքրված լինեն այդ ամենով»,–ասում է նա։Ապագայում Արենն իրեն տեսնում է ոլորտը զարգացնելու մեջ, դա իր առաքելությունն է համարում, բայց չի դիտարկում որպես ապրուստի միջոց։ Նոր մտքեր շատ ունի, որոնք հերթով նպատակներ են դառնալու։ Այդ ճանապարհին նրան ուժ տվողն ու ոգևորողը հայրիկի գնահատականն է, էմոցիաներն ու ապրումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
25–ամյա Արեն Ալավերդյանը կամավորական սկզբունքով բոլոր ցանկացողներին ժեստերի լեզվին տիրապետել է սովորեցնում
Sputnik Արմենիա
25–ամյա Արեն Ալավերդյանը կամավորական սկզբունքով բոլոր ցանկացողներին ժեստերի լեզվին տիրապետել է սովորեցնում
2023-01-14T09:55+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53798964_0:191:1024:959_1920x0_80_0_0_ae250545a496f4f43036fc7067ef23d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
խուլ, համր, ծնող, երեխա, ուսանող, ժեստ
խուլ, համր, ծնող, երեխա, ուսանող, ժեստ
Ժեստերի լեզուն իմ մայրենին է. խուլ ծնողներից ծնված Արենը կարծրատիպեր է կոտրում
Ժեստերի լեզուն դասավանդող Արենը որոշել է, որ խուլերի համար պետք է մի շարք նախագծերի իրականացնի, որոնցից մեկն էլ ֆուտբոլը ժեստերի լեզվով մեկնաբանելն է։
«Ժեստերի լեզուն իմ ու ծնողներիս աշխարհները կապող բանալին դարձավ»...ահա այսպես է 25–ամյա Արեն Ալավերդյանը պատմում իր կյանքի առաքելությունը դարձած ժեստերի լեզվի ուսուցման մասին։
Տղան սկզբում եղել է մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող, հետո հասկացել, որ դա իրենը չէ և ընդունվել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժություն բաժինը։ Այժմ Արենը սովորում է նույն բաժնի ասպիրանտուրայում։
«Ժեստերի լեզվի հանդեպ սերը գալիս է ծնողներիցս` նրանք խուլ են։ Երևի հենց դա է պատճառը, որ ինձ համար ժեստերի լեզուն սիրո և հանդուրժողականության մասին է, այն իմ մայրենին է»,-ասում է Արենը։
Երիտասարդն արդեն 8 տարի է, ինչ կամավորական սկզբունքներով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բոլոր ցանկացողներին սովորեցնում է տիրապետել ժեստերի լեզվին։ Ասում է` միտքն իրենն էր, բայց համալսարանի ուսանողական խորհուրդն օգնել է կյանքի կոչել։
Սկզբում շատ քիչ է եղել սովորողների քանակը, քանի որ չեն իմացել այդ մասին։ Հետո ուսանողներն իրար մեջ տարածել են, ու խումբ հաճախողների թիվը գնալով մեծացել է։ Այդ գործում իրենց տեղն են ունեցել նաև սոցցանցերը։ Այժմ Արենն իր ինստագրամյան էջում կարճ ուսուցողական հոլովակներ է տեղադրում ու ժեստերի լեզուն մատչելի դարձնում բոլորին։ Ճիշտ է, իր ուսանողներից ոչ բոլորին է ժեստերի լեզուն հեշտ տրվում, ինչպես իրեն։
«Իմ ճանապարհը հարթել է հայրս։ Ես 4-5 տարեկան էի, տեսնում էի, թե ինչպես է նա ավագ քրոջս սովորեցնում ժեստերը, իմ ենթագիտակցության մեջ տպավորվում էին այդ շարժումները, ավելի հեշտ էի սերտում, քան քույրս։ Հետո արդեն դպրոցում տառերն էի սովորում, տանը` դրանց համապատասխան ժեստերը»,–պատմում է Արենը։
Սովորելուն և դասավանդելուն զուգահեռ Արենն արդեն 2 տարի է աշխատում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Նրա այս ընտրությունն էլ իր խորը արմատներն ունի։ Այստեղ է սովորել նրա հայրը։ Երբ հայրն իմացել է այդ մասին շատ է հուզվել, ասում է` հազիվ էր իրեն կառավարում, որ չարտասվի։ Հետո ժպիտով հավելում է, որ իրեն ժեստերի լեզու սովորեցնելիս երևի թե այսպիսի սցենար չէր գծել։
«Սկզբում շատ բարդ էր։ Պետք է այնպես անես, որ երեխաները քեզ ընդունեն իրենց աշխարհ, չմտածեն, որ զուտ աշխատանքի ես գնում, այլ իրենց հետ ապրելու։ Պետք է այդ երեխաներին սեր ու ջերմություն տաս, նրանք դա զգալով են ապրում»,–պատմում է նա։
Արենի համար շատ կարևոր է, որ հասարակությունն ընդունի ու հասկանա խուլերին։ Տղան ամեն անգամ նոր նախագծեր է մտածում խուլերին հասարակության մեջ ներառելու համար։
Ասում է` ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ դիմել է հեռուստաալիքներին, որպեսզի ֆուտբոլը ժեստերի լեզվով մեկնաբանվի։ Մերժել են` պարզաբանելով, որ միջազգային մակարդակում դա հնարավոր չէ կազմակերպել, բայց հիմա իր հետ կապի են դուրս եկել և պատրաստ են առաջարկը քննարկել ու այդ ուղղությամբ քայլեր անել։
«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում և ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք չեն լսում, իմանան ֆուտբոլային նորությունները։ Թող իմանան, որ կա նման նախագիծ ու հնարավոր է կյանքի կոչվի, որ հետաքրքրված լինեն այդ ամենով»,–ասում է նա։
Ապագայում Արենն իրեն տեսնում է ոլորտը զարգացնելու մեջ, դա իր առաքելությունն է համարում, բայց չի դիտարկում որպես ապրուստի միջոց։ Նոր մտքեր շատ ունի, որոնք հերթով նպատակներ են դառնալու։ Այդ ճանապարհին նրան ուժ տվողն ու ոգևորողը հայրիկի գնահատականն է, էմոցիաներն ու ապրումները։