https://arm.sputniknews.ru/20230114/tmramijvocneri-vatsharq-ev-pvogheri-lvacum-hajastanum-meghadrvvoghy-kalanavvorvel-e-53817949.html
Թմրամիջոցների վաճառք և փողերի լվացում Հայաստանում. մեղադրվողը կալանավորվել է
Թմրամիջոցների վաճառք և փողերի լվացում Հայաստանում. մեղադրվողը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը: 14.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-14T12:56+0400
2023-01-14T12:56+0400
2023-01-14T13:06+0400
հայաստան
թմրամիջոցներ
հհ գլխավոր դատախազություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/362/39/3623910_0:265:3058:1985_1920x0_80_0_0_a6848c4dee65b038e7eb8e0f927b6e7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ապօրինի թմրաշրջանառության և փողերի լվացման համար մեղադրվող Երևանի բնակիչ Բ.Ա.-ին կալանավորել 2 ամսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Բ.Ա.-ն երկու այլ անձանց հետ թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք:Ձեռք բերված տվյալների համաձայն` վերջիններս իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներն առավելապես ստացել են Իրանի Իսլամական Հանրապետությունից:Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու և ստացված դրամական միջոցներն իբրև օրինական դարձնելու նպատակով նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթային հաշիվների: Այնուհետև նույնանման եղանակով այդ գումարները փոխանցվել են հանցավոր կազմակերպությունը ստեղծած և ղեկավարող անձանց։ Դատախազությունից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի բացահայտած վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը:Բժիշկը փորձել է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրամիջոցի նմանվող զանգվածներ ներկրելԴատախազը որոշում է կայացրել Բ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մաս (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, որն իրականացվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար)։Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է:Հսկող դատախազը նշված դատական ակտի դեմ բերել է հատուկ վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունվարի 11-ին բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել. Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով:Երևանաբնակ կնոջ մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ և պայթուցիչ. նա ձերբակալվել է
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/362/39/3623910_201:0:2932:2048_1920x0_80_0_0_2ae42316eb41db33df57cd0148f7d282.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրամիջոցներ, հհ գլխավոր դատախազություն, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, թմրամիջոցներ, հհ գլխավոր դատախազություն, իրանի իսլամական հանրապետություն
Թմրամիջոցների վաճառք և փողերի լվացում Հայաստանում. մեղադրվողը կալանավորվել է
12:56 14.01.2023 (Թարմացված է: 13:06 14.01.2023) Պարզվել է, որ վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ապօրինի թմրաշրջանառության և փողերի լվացման համար մեղադրվող Երևանի բնակիչ Բ.Ա.-ին կալանավորել 2 ամսով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բ.Ա.-ն երկու այլ անձանց հետ թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք:
Ձեռք բերված տվյալների համաձայն` վերջիններս իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներն առավելապես ստացել են Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Հանցավոր կազմակերպության մասնակիցները թմրամիջոցների մի մասը Հայաստանի տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ–ում իրացրել ինչպես առձեռն, այնպես էլ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու և ստացված դրամական միջոցներն իբրև օրինական դարձնելու նպատակով նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթային հաշիվների: Այնուհետև նույնանման եղանակով այդ գումարները փոխանցվել են հանցավոր կազմակերպությունը ստեղծած և ղեկավարող անձանց։ Դատախազությունից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի բացահայտած վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը:
Դատախազը որոշում է կայացրել Բ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մաս (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, որն իրականացվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար)։
Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է:
Հսկող դատախազը նշված դատական ակտի դեմ բերել է հատուկ վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունվարի 11-ին բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել. Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: