https://arm.sputniknews.ru/20230114/hjdakan-hunan-melqvonjann-azat-e-ardzakvel-pastaban-53816590.html
ՀՅԴ–ական Հունան Մելքոնյանն ազատ է արձակվել. փաստաբան
ՀՅԴ–ական Հունան Մելքոնյանն ազատ է արձակվել. փաստաբան
Sputnik Արմենիա
Դատարանը Մելքոնյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։ 14.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-14T11:54+0400
2023-01-14T11:54+0400
2023-01-14T11:55+0400
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՅԴ կուսակցության անդամների գործով ձերբակալված Հունան Մելքոնյանը նույնպես ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Նշենք, որ նույն գործի շրջանակում ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն էլ ազատ է արձակվել։ Հիշեցնենք՝ հունվարի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: 3 հոգու ձերբակալել էին։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), փաստաբան
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), փաստաբան
ՀՅԴ–ական Հունան Մելքոնյանն ազատ է արձակվել. փաստաբան
11:54 14.01.2023 (Թարմացված է: 11:55 14.01.2023) Դատարանը Մելքոնյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՅԴ կուսակցության անդամների գործով ձերբակալված Հունան Մելքոնյանը նույնպես ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդությունը, իսկ ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ»,–
ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ նույն գործի շրջանակում ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը
2 ամսով կալանավորվել է։ ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն էլ ազատ է արձակվել։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: 3 հոգու ձերբակալել էին։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):