https://arm.sputniknews.ru/20230114/hjdakan-garnik-manukjany-kalanavvorvel-e-artavazd-margarjany-azat-ardzakvel-53814325.html
ՀՅԴ–ական Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է, Արտավազդ Մարգարյանը` ազատ արձակվել
ՀՅԴ–ական Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է, Արտավազդ Մարգարյանը` ազատ արձակվել
Sputnik Արմենիա
Մի դեպքում դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը, մյուս դեպքում` մերժել։ 14.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-14T10:04+0400
2023-01-14T10:04+0400
2023-01-14T10:07+0400
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/20/02/200278_0:0:3073:1728_1920x0_80_0_0_6f1f0732a12e967b84a08a3ef4e56198.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։Իսկ ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն ազատ կարձակվի։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը, ձերբակալությունն էլ ճանաչվել է ոչ իրավաչափ«Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,– գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:Հիշեցնենք՝ հունվարի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: 3 հոգու ձերբակալել էին, այդ թվում՝ Արտավազդ Մարգարյանին և Գառնիկ Մանուկյանին։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/20/02/200278_17:0:2748:2048_1920x0_80_0_0_dd026c881890b671296055729da6ea11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), դատարան
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), դատարան
ՀՅԴ–ական Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է, Արտավազդ Մարգարյանը` ազատ արձակվել
10:04 14.01.2023 (Թարմացված է: 10:07 14.01.2023) Մի դեպքում դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը, մյուս դեպքում` մերժել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։
«Հերթական դրսևորումն արձանագրվեց րոպեներ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում։ Երկու ամսով կալանավորվեց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը»–
ֆեսբուքյան էջում գրել է նա։
Իսկ ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն ազատ կարձակվի։ Նրա փաստաբան
Արսեն Բաբայանը հայտնում է, որ դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը, ձերբակալությունն էլ ճանաչվել է ոչ իրավաչափ
«Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,– գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: 3 հոգու ձերբակալել էին, այդ թվում՝
Արտավազդ Մարգարյանին և Գառնիկ Մանուկյանին։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):