https://arm.sputniknews.ru/20230111/lrtesutjan-hamar-mahapatzhi-e-datapartvel-irani-pashtpanutjan-nakhkin-pvokhnakharary-53708005.html
Լրտեսության համար մահապատժի է դատապարտվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը
Լրտեսության համար մահապատժի է դատապարտվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը
Sputnik Արմենիա
Աքբարիին հասանելի են եղել Իրանի գաղտնի տվյալները, որոնք նա բազմիցս փոխանցել է բրիտանական հատուկ ծառայություններին։ 11.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-11T20:23+0400
2023-01-11T20:23+0400
2023-01-11T20:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
լրտեսություն
դատարան
մահապատիժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր և Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու համար: Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարության մեջ, ։«Բացահայտվել է բրիտանական հետախուզական ծառայության ամենակարևոր գործակալներից մեկը։ Նա ձերբակալվել է երկարատև և բազմաստիճան հակահետախուզական գործողությունից հետո։ Բրիտանական ծառայությունների այդ լրտեսը Ալի-Ռեզա Աքբարին է,-նշվում է փաստաթղթում։Իրանական հետախուզությունը նշում է, որ Աքբարին հասանելիություն է ունեցել Իրանի որոշ գաղտնի տվյալներին, դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ նա բազմիցս փոխանցել է բրիտանական հատուկ ծառայություններին:Աքբարիի հավաքագրումը սկսվել է այն ժամանակ, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Նախարարության տվյալով՝ նա անգլիական դեսպանատանը «զրույց» է ունեցել հետախուզական ծառայությունների գործակալների հետ, ինչից հետո Եվրոպա կատարած անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է բրիտանական հետախուզական ծառայության լիիրավ աշխատակից:Իրանում 4 մարդու մահապատժի են ենթարկել իսրայելական հետախուզության հետ կապերի մեղադրանքով
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, լրտեսություն, դատարան, մահապատիժ
իրանի իսլամական հանրապետություն, լրտեսություն, դատարան, մահապատիժ
Լրտեսության համար մահապատժի է դատապարտվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը
20:23 11.01.2023 (Թարմացված է: 20:36 11.01.2023) Աքբարիին հասանելի են եղել Իրանի գաղտնի տվյալները, որոնք նա բազմիցս փոխանցել է բրիտանական հատուկ ծառայություններին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր և Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու համար: Ինչպես հայտնում է
«Tasnim» գործակալությունը, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարության մեջ, ։
«Բացահայտվել է բրիտանական հետախուզական ծառայության ամենակարևոր գործակալներից մեկը։ Նա ձերբակալվել է երկարատև և բազմաստիճան հակահետախուզական գործողությունից հետո։ Բրիտանական ծառայությունների այդ լրտեսը Ալի-Ռեզա Աքբարին է,-նշվում է փաստաթղթում։
Իրանական հետախուզությունը նշում է, որ Աքբարին հասանելիություն է ունեցել Իրանի որոշ գաղտնի տվյալներին, դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ նա բազմիցս փոխանցել է բրիտանական հատուկ ծառայություններին:
«Մեղադրյալի նկատմամբ քրեական գործ հարուցելուց և մեղադրական եզրակացություն կայացնելուց հետո գործն ուղարկվել է դատարան, և լսումներն անցկացվել են մեղադրյալի փաստաբանի ներկայությամբ։ Գործում առկա վկայությունների հիման վրա տվյալ անձը դատապարտվել է մահապատժի Անգլիայի օգտին լրտեսություն կատարելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Աքբարիի հավաքագրումը սկսվել է այն ժամանակ, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Նախարարության տվյալով՝ նա անգլիական դեսպանատանը «զրույց» է ունեցել հետախուզական ծառայությունների գործակալների հետ, ինչից հետո Եվրոպա կատարած անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է բրիտանական հետախուզական ծառայության լիիրավ աշխատակից: