00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիտավորյալ փորձում են երկար պահել անազատության մեջ. Տոնոյանը` իր գործի քննության մասին

© Photo : AZAMAT KHOZHINԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Բաժանորդագրվել
Կալանավայրում գտնվող նախկին նախարարը կարծում է, որ իր դեմ հարուցված գործն անհիմն է, և դատարանը այլ բան չի կարող անել բացի արհեստական կերպով իրեն կալանքի տակ պահելուց։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով` դատարանը, որը մերժել էր գրավի միջնորդությունը, փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը։ Այս մասին Տոնոյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։
Նա հիշեցրել է, որ դեռ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանն արձանագրել էր, որ մինչ օրս չեն հարցաքննվել այնպիսի վկաներ, որոնց ցուցմունքներն ունեն կարևոր նշանակություն և էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման և գնահատման համար»:
«Դատարանը նաև «սուբյեկտիվ» է որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները: Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն 5 վկա հրավիրվելու է հունվարի 10-ի դատական նիստին: Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով»,– գրել է Տոնոյանը։
Նրա խոսքով` ապացույցների հետազոտման ընթացքում էլ բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների և մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի հերթապահության պատճառաբանություններով:
Այս ամենը Տոնոյանը գնահատել է որպես իրեն հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն։
Հիշեցնենք` 2021–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
2021թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։
Դավիթ Գալստյանը, սակայն, այս տարվա մարտի 14-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Կիրառվել է 50 մլն դրամ գրավ։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Լրահոս
0