https://arm.sputniknews.ru/20230110/gavari-ev-tshambaraki-vostikannery-mi-qani-tasnjak-sig-en-hajtnaberel-53654467.html
Գավառի և Ճամբարակի ոստիկանները մի քանի տասնյակ սիգ են հայտնաբերել
Գավառի և Ճամբարակի ոստիկանները մի քանի տասնյակ սիգ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Տղամարդիկ հայտնել են, որ հայտնաբերված ձկները որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից: 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T16:46+0400
2023-01-10T16:46+0400
2023-01-10T16:48+0400
հայաստան
ոստիկան
գեղարքունիքի մարզ
սիգ
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53197986_0:575:1200:1250_1920x0_80_0_0_904d5a346f7e7bec9ac9611bb9348b9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Գավառի և Ճամբարակի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։Սևանի 71-ամյա բնակիչ վարորդը և Ծովազարդի 65-ամյա բնակիչ ուղևորը հայտնել են, որ հայտնաբերված ձկներն ապօրինի որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:Ավելի վտանգավոր է ոչ թե հիվանդ, այլ փչացած ձուկը. սատկած սիգն ու իշխանը վաճառքի՞ են հանել
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53197986_0:258:1200:1158_1920x0_80_0_0_b3b674d99fd64231056ec99980437f38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոստիկան, գեղարքունիքի մարզ, սիգ, հհ ոստիկանություն
հայաստան, ոստիկան, գեղարքունիքի մարզ, սիգ, հհ ոստիկանություն
Գավառի և Ճամբարակի ոստիկանները մի քանի տասնյակ սիգ են հայտնաբերել
16:46 10.01.2023 (Թարմացված է: 16:48 10.01.2023) Տղամարդիկ հայտնել են, որ հայտնաբերված ձկները որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Գավառի և Ճամբարակի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
Իրավապահները հունվարի 9-ին Հայրավանքի լճափնյա հանգստյան գոտիներից մեկում ստուգել են նույն բնակավայրի 54-ամյա բնակչի ռետինե նավակը, և հայտնաբերել սիգ և ձկնորսական ցանց: Բացի այդ, Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհի լճափնյա հատվածում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-24» մակնիշի մեքենան և հայտնաբերել ապօրինի որսած 24 կգ սիգ և ձկնորսական ցանց:
Սևանի 71-ամյա բնակիչ վարորդը և Ծովազարդի 65-ամյա բնակիչ ուղևորը հայտնել են, որ հայտնաբերված ձկներն ապօրինի որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: