Քամին կուժգնանա. եղանակի տեսություն
© Sputnik / Aram NersesyanԿոթի
Կոթի. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 6-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին արևտյան է` 2-3 մ/վ արագությամբ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Քամին արևտյան է` 2-3 մ/վ արագությամբ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:
© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 6–ի գիշերը եղել է 6-8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5....+7 աստիճան։