00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ փոխվեց իշխանության դիրքորոշումը. Վարդազարյանը` «կալանքի դատարանի» մասին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2023
Դատարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է «կալանքի դատարանների» չեղարկման և իշխանության դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառների մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հունվարի 7-ից Հայաստանում կդադարեն գործել այսպես կոչված «կալանքի դատարանները»։ 2022թ-ի վերջին ՀՀ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով մինչդատական վարույթին վերաբերող միջնորդությունները մոտ 2 տարի առանձին քննվելուց հետո դարձյալ կվերադառնան ընդհանուր իրավասության դատարանների վարույթ։
Այս փոփոխությամբ իշխանությունը փաստորեն չեղարկեց 2021 թ–ի փետրվարին իր իսկ առաջարկած մոդելը, որը մեծ դժգոհությունների ու քննադատության տեղիք էր տվել։
Հիշեցնենք` 2021թ–ի փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց Դատական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Դրա համաձայն` մինչդատական միջնորդությունների քննության համար առանձնացվեցին հատուկ դատավորներ, ովքեր պետք է զբաղվեին բացառապես խափանման միջոցների կամ օպերատիվ հետախուզական միջոցառումներին վերաբերող միջնորդությունների ու դրանց վերաբերյալ բողոքների քննությամբ։
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանության դիրքորոշման այս կտրուկ փոփոխության հիմնական պատճառը եղել է միջազգային հանրության ճնշումը։
«Վստահ եմ, որ այդ դատարանի կողմից քննված կալանավորումների հնչեղ գործերը հենց հասան միջազգային ատյաններին, միջազգային ատյանների կողմից առաջ քաշվեց ՀՀ–ում «արտակարգ դատարանի» գոյության հարցը։ Այլ պատճառներ ևս կարող են լինել, բայց հիմնական գաղափարը հենց դա է եղել, որ ժամանակակից աշխարհում չի կարող լինել «արտակարգ դատարան»»,– ասաց Վարդազարյանը։ Նա արձանագրեց, որ արդարադատությանը վերաբերող միջազգային կոնվենցիաներն արգելում են արտակարգ դատարանի ստեղծման և գոյության գաղափարը։
«Բայց մեր իշխանությունների ցանկությունն այնքան մեծ էր որոշ մարդկանց կալանավորելու, որ, այսքանը հասկանալով հանդերձ, միևնույն է` ստեղծեցին այդ դատարանը, որից ստանում էին ցանկալի կալանքներ։ Իսկ միջազգային հանրության արձագանքը շատ խիստ ու կոպիտ է, որ 21-րդ դարում ստեղծվեց արտակարգ դատարան։ Դա արտառոց երևույթ է»,– ասաց ԲԴԽ նախկին նախագահը։
Այս նույն հիմնավորմամբ Ռուբեն Վարդազարյանն առաջիկայում նույն ճակատագիրն է կանխատեսում նաև Հայաստանում բոլորովին վերջերս ստեղծված Հակակոռուպցիոն դատարանի համար` պարզաբանելով, որ կոռուպցիոն հանցագործություններն ու դրանցով քննվող դատական գործերը ոչինչով չեն տարբերվում մնացած քրեական գործերից։
«Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որտեղ Հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա հոդվածները ոչ մի բանով չեն տարբերվում մյուս հոդվածներից։ Ես վստահ եմ` վաղ, թե ուշ, գալու է մի պահ, երբ Եվրոպական դատարանն ասելու է, որ սա էլ է արտակարգ դատարան, և գուցե, մի փոքր անց, բայց նույն ճակատագիրն է սպասվում նաև այս դատարանին»,– ասաց Վարդազարյանը։
Նրա համոզմամբ` Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ իշխանությունը նույն դրդապատճառն է ունեցել, ինչ «կալանքի դատարանների» ստեղծման դեպքում։ Այն է` ունենալ դատավորներ, որոնք, գալով Հակակոռուպցիոն դատարան, նախապես պատրաստ կլինեն մեղադրական ակտեր կայացնելու։
Հիշեցնենք` 2021թ–ի փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց օրենք, որի համաձայն` մինչդատական միջնորդությունների քննության համար առանձնացվեցին հատուկ դատավորներ, ովքեր պետք է զբաղվեին բացառապես խափանման միջոցների կամ օպերատիվ հետախուզական միջոցառումներին վերաբերող միջնորդությունների ու դրանց վերաբերյալ բողոքների քննությամբ։
Նշենք, որ Դատական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի անհրաժեշտությունը հիմնավորվում էր Ընդհանուր իրավասության դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու պատճառաբանությամբ։
Ընդդիմության բուռն քննադատությանն արժանացած օրենսդրական այս նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում ստացավ «կալանքի դատարան» որակումը, թեև դրա համար ոչ թե առանձինին դատական մարմին էր ստեղծվում, այլ միայն դատավորներ էին ընտրվում, որոնք պետք է զբաղվեին մինչդատական վարույթին վերաբերող գործերով։
Մոտ 2 տարի գործած կարգը վերանայվեց 2022թ-ի դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում ընդունված Դատական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծով, որն իրավական ուժ կստանա 2023 թվականի հունվարի 7-ից։
ԲԴԽ–ն այս առիթով արդեն հայտարարել է, որ մինչդատական քրեական վարույթի միջնորդությունների ու բողոքների քննությամբ զբաղվող դատավորներին նոր գործեր չեն հանձնվի։ Դատավորները ձեռք կբերեն ռեզերվային դատավորի կարգավիճակ: Իսկ նրանց վարույթում գտնվող անավարտ գործերը կվերաբաշխվեն այլ դատավորների։
Լրահոս
0