00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենք Հնդկաստանից, բնակարան զինվորականներին, ատեստավորում... 2022-ը՝ ՀՀ ԶՈւ-ի համար

© Photo : The official Telegram channel of the MoD RAՍուրեն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան
Սուրեն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2022
Սուրեն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունները խնդիր են դրել առաջիկա տարիներին փոխել զինված ուժերի կերպարը։ Բազմաթիվ նախաձեռնություններ խոստումնալից են թվում:
Ընթացիկ տարին հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով և լուծումներով։ Խոսքը ինչպես զինանոցի համալրման, նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գնման, այնպես էլ ռազմական մեքենայի տարբեր շերտերի վրա ազդող կառուցվածքային, կազմակերպչական որոշումների մասին է։ Առայժմ դժվար է դատել, թե ինչպիսին կլինի արդյունքը և թե որքանով դրանք կնպաստեն ՀՀ Զինված ուժերի մարտական ներուժի վերականգնմանը, բայց, այնուամենայնիվ, բարեփոխումների նախանշված հետագիծը զգուշավոր լավատեսություն է ներշնչում։

Օգնության հասավ Հնդկաստանը

2022 թվականի հուլիսի հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին, որ մեկ ամիս առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը այցելել է Նյու Դելի՝ ռազմական մատակարարումները քննարկելու նպատակով։
Մասնավորապես, ըստ The Sentinel-ի, հայ գործընկերները զենքերի ցանկ են ունեցել, որոնք ցանկանում էին ձեռք բերել։ Պարբերականը չէր պարզաբանում, թե սպառազինության և ռազմական տեխնիկայի կոնկրետ որ տեսակներն են եղել ցուցակում, սակայն, ըստ որոշ տվյալների, առանցքային տեղ են զբաղեցրել անօդաչու թռչող սարքերը:
Երևանը պաշտոնապես չհաստատեց այդ տեղեկությունը, բայց նաև չհերքեց։ Հայկական կողմի լռությունը կարելի է հասկանալ՝ այդպիսի նուրբ թեմայի շուրջ բանակցությունները լռություն են սիրում։
Թեման զարգացում ստացավ սեպտեմբերի վերջին։ Եվ կրկին՝ հնդկական մամուլի ալիքներով։ Այն ժամանակ հայտնեցին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ 250 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում Երևանը արտասահմանյան գնորդների շարքում առաջինը պետք է ստանա հնդկական Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Խոսում էին նաև հակատանկային հրթիռների և տարատեսակ այլ զինամթերքի առաջիկա մատակարարումների մասին։
Հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Այցը բավականին հագեցած էր։ Հոկտեմբերի 18-ին Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց Defexpo 2022 պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը Pinaka ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական Solara Group ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։
Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ հատկացումներ կստանա
Հայ վերլուծաբանները, ի դեմս Հնդկաստանի, խիստ օպտիմալ ռազմատեխնիկական գործընկեր են տեսնում։ Երկիրը խորհրդային/ռուսական սպառազինության և արևմտյան համակարգերի շահագործման և համադրման հարուստ փորձ ունի։ Բացի այդ, վերջին տարիներին այդ հարթակների հիման վրա Հնդկաստանը սեփական սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակում և արտադրություն է սկսել։ Այդ տեսանկյունից Հայաստանի համար, որի զինանոցը կազմված է հիմնական ռուսական սպառազինությունից, Հնդկաստանի ընտրությունը բավականին հաջող է։

Բնակարանի բանալիներ՝ դիպլոմի հետ միասին

Ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ բանակային բարեփոխումների մեջ առանցքային խնդիրների թվում է զինվորականի մասնագիտության գրավչության ավելացումը։ Եվ ընդունվող բոլոր որոշումները ոչ վերջին հերթին ծառայում են նաև այդ նպատակին։ Այդպիսի որոշումներից մեկը բնակարաններին է վերաբերում։
Ընթացիկ տարվա ամռանը Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ: Բնակարանի իրավունքը տարածվում է նաև սահմանապահ զորքերի սպաների վրա, որոնք 20-ամյա ծառայության պայմանագիր կկնքեն։ Զինծառայողները կկարողանան ապրել բնակարանում կամ վարձով տալ այն (եթե, օրինակ, բնակարան ստացել են մի տարածքում, իսկ ծառայություն անցնում են այլ տարածքում), չեն կարողանա միայն վաճառել։
20 տարի ծառայելուց և զորացրվելուց հետո սպան բնակարան կստանա որպես սեփականություն։ Նույն կերպ տեղի կունենա նաև պայմանագրային զինծառայությունից զինվորական հաշմանդամության պատճառով վաղաժամկետ ազատվելու դեպքում: Ծառայողական պարտականությունները կատարելիս նրա զոհվելու դեպքում բնակարանը կփոխանցվի ընտանիքին։
Դեկտեմբերի սկզբին պաշտպանության նախարարը հայտարարեց, որ բնակարանային ծրագիրը բավականին հետաքրքրել է ՀՀ քաղաքացիներին, ինչի մասին վկայում է ռազմական բուհերի ուսանողների թվի աճը ընթացիկ ուսումնական տարում ։ Այնուամենայնիվ, բազմաթիվ հիմնական շահառուներ՝ ավագ դպրոցի աշակերտները, տեղյակ չեն այդ հնարավորության մասին: Ուստի նրանց շրջանում պետք է ակտիվ տեղեկատվական աշխատանք տարվի։

«Պաշտպան հայրենյաց»

Նոյեմբերին պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, որը ենթադրում է ժամկետային զինծառայողների անցումը պայմանագրային ծառայության: Ավելի ուշ ծրագիրն ընդունվեց Ազգային ժողովի կողմից, և դեկտեմբերի 9-ին պաշտոնապես հայտարարվեց դրա մեկնարկի մասին։
Համաձայն դրա՝ 6 ամիս պարտադիր ծառայությունից հետո զինվորը կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։ Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։
«Այո՛, հնարավոր է ծառայության վայրն ընտրել». Պապիկյանը` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին
Պայմանագիր կնքած ժամկետային զինծառայողները կկարողանան ծառայել իրենց բնակավայրի մոտ, ինչը, ըստ կառավարության մտահղացման, պետք է կրճատի նրանց տրանսպորտի, վարձակալության և այլ ծախսերը։ Ծրագիրը պետք է կարևոր քայլ դառնա պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհին։ Այն նաև կլուծի սպայական կազմի խնդիրը։ Բանն այն է, որ վերջին տարիներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, որը բանակային կադրերի հիմնական «դարբնոցն» է, դիմորդների պակաս է զգում։ Բարեփոխումը կարող է փոքր-ինչ մեղմել այդ խնդիրը։

Քննություն տուր և ավելի շատ փող ստացիր

Ամենաաղմկահարույց նորարարությունը թերևս զինվորականնների ատեստավորումն էր։ Համապատասխան ծրագիրը պայմանագրային զինծառայողների ատեստավորում է ենթադրում։ Զինվորականները փաստացի քննություն են հանձնելու իրենց կոնկրետ մասնագիտությունից, ինչպես նաև կրակային և ֆիզիկական պատրաստությունից։
Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո նրանց աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։ Նախագծի հեղինակների կարծիքով՝ փոփոխությունները, մի կողմից, թույլ կտան բարձրացնել զինվորականների գիտելիքների մակարդակը, մյուս կողմից՝ կլուծեն նրանց սոցիալական խնդիրները։ Արդյունքում նախատեսվում է ստանալ ժամանակակից բանակ և բարձր վարձատրվող զինվորականներ։
Եթե ներկայումս շարքային պայմանագրային ծառայողը, որը մարտական հերթապահություն չի իրականացնում, միջինում ամսական 155 հազար դրամ է ստանում, իսկ մարտական հերթապահություն իրականացնողը՝ 200 հազար դրամ, ապա ատեստավորումից հետո առաջինները կստանան «մաքուր» (այսինքն՝ հարկերը հանած) 315 հազար, իսկ երկրորդները՝ մինչև 380 հազար դրամ։
Սկզբնական շրջանում ատեստավորումը կամավոր կլինի, սակայն այն բարեհաջող անցած զինվորականները երեք տարի անց նորից պետք է անցնեն այն։ Դա արվում է զինվորականներին «ֆորմայի մեջ» պահելու համար։
Միաժամանակ հարկ է նշել, որ բարեփոխումը ոչ միանշանակ արձագանք ունեցավ։ Եթե նույն ընդդիմությունը, օրինակ, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի դեմ առանձնապես առարկություններ չունի, ապա ատեստավորման համակարգի վերաբերյալ որոշակի դժգոհություններ կան։ Այն քննադատողները կարծում են, որ չկան հստակ չափորոշիչներ, որոնց համաձայն գնահատելու են զինծառայողների գիտելիքներն ու ունակությունները, գնահատող հանձնաժողովրը կարող է սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, և այստեղ կոռուպցիոն ռիսկերն անխուսափելի կլինեն։
Իսկ կողմնակիցները վստահ են, որ ատեստավորումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել զինված ուժերի որակը և վերջ տալ բոլորին, անկախ նրանց բարոյական և մտավոր որակներից, բանակում ներգրավելու սովորությանը։

Փորձագետի կարծիքը

Անդրադառնալով զինվորական ծառայության կազմակերպման համակարգի բարեփոխումներին՝ վերլուծաբան Դավիթ Հարությունովը նշում է, որ այդ ծրագրերը, ինչպես նաև մասնագիտական սերժանտական համակարգի հայտարարվող ներդրումը պետք է դիտարկել իշխանությունների կողմից հայտարարված պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ձգտման համատեքստում։
«Երկրի ղեկավարությունը պրոֆեսիոնալ բանակը ակնհայտորեն դիտարկում է որպես համադարման ռազմական ոլորտում ։ Այնինչ Հայաստանի զինված ուժերի լիարժեք պրոֆեսիոնալացումը զսպող օբյեկտիվ գործոնները պահպանվում են, ամենից առաջ՝ գոյություն ունեցող ժողովրդագրական խնդիրների, ինչպես նաև ֆինանսական միջոցների սղության տեսքով, որոնք բարեփոխումների շրջանակներում ստիպված կլինեն կտրել ոչ պակաս կարևոր այլ ուղղություններից, օրինակ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներից»,-ասաց Հարությունովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները, հնարավոր է, հաշվի չեն առնում պրոֆեսիոնալ բանակների մի շարք թույլ կողմերը, որոնց մի մասն ի հայտ է եկել նույն ուկրաինական հակամարտության ընթացքում: Մասնավորապես, դա անձնակազմի համալրման խնդիրն է երկարաժամկետ և բարձր ինտենսիվությամբ մարտական գործողությունների հետևանքով մեծ կորուստների դեպքում, ինչպես նաև պահեստազորի ձևավորման խնդիրը։
«Հատկանշական է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում երկու կողմերն էլ, ըստ էության, այս կամ այն չափով ստիպված են եղել հրաժարվել պայմանագրային զինված ուժերից և անցնել մոբիլիզացիայի»,-ասում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է զինծառայողների շրջանում ատեստավորման անցկացման ծրագրերին, ապա դրա արդյունավետությունն առաջին հերթին կախված կլինի նրանից, թե ինչպես և ինչ չափանիշների հիման վրա կկազմակերպվի այդ գործընթացը: Հարությունովի կարծիքով՝ նշված չափանիշները դեռ հստակ չեն։
Atags հաուբից - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Հնդկական հաուբիցները կուժեղացնեն հայկական հրետանին. փորձագետները` հնարավոր գործարքի մասին
Խոսելով Հնդկաստանի հետ համագործակցության մասին՝ վերլուծաբանը նշեց, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ենթադրյալ կտրուկ աճը արտացոլում է Նյու Դելիի և Երևանի քաղաքական շահերի համընկնումը, ինչպես նաև սպառազինությունների համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը և Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների որոշ տեղաշարժերը:
«Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանական-արդյունաբերական համալիրը հիմնականում զբաղված է ուկրաինական հակամարտության շրջանակներում ռազմական գործողությունների ապահովմամբ։ Բացի այդ, ինձ թվում է, որ Երևանը փորձում է դիվերսիֆիկացնել սպառազինությունների մատակարարման աղբյուրները և հեռավորություն պահպանել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից»,-հավելեց փորձագետը։
Երևանի համար հնդկական սպառազինությունների համակարգերը գրավիչ են համեմատաբար ցածր գնի հաշվին, բացի այդ, ենթադրվող գնումներն ակնհայտորեն որոշ բացեր լրացնելու փորձ են, որոնք առկա են ՀՀ ԶՈւ սպառազինությունների համակարգում, մասնավորապես՝ բարձր ճշգրտության հեռահար ՀԿՌՀ-ների և ինքնագնաց հրետանու ոլորտում։
Հնդկաստանը փորձարկել է Agni V բալիստիկ հրթիռը
Նրա կարծիքով, Հնդկաստանից սպառազինության որոշ տեսակների հնարավոր ձեռքբերումը տեղավորվում է որոշակի միտումների շրջանակներում, որոնք նույնպես կապված են ուկրաինական իրադարձությունների հետ, մասնավորապես՝ շարժական ՀԿՌՀ-ների և անիվավոր շասսիով ինքնագնաց հրետանային համակարգերի դերի բարձրացման հետ: Այնուամենայնիվ, Հնդկաստանի հետ գործարքն իր թերություններն ունի: Առաջին հերթին դա կապված է հնդկական զենքի մարտական օգտագործման փորձի բացակայության հետ, ապագայում հնարավոր են հուսալիության և սպասարկման հետ կապված խնդիրները՝ պայմանավորված հնդկական արտադրության զենքի մի մասի «հում լինելու» հետ: Հարցականի տակ է մնում նաև Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության՝ մատակարարված համակարգերը լիարժեք սպասարկմամբ ապահովելու կարողությունը։
Լրահոս
0