https://arm.sputniknews.ru/20221229/lghic-teghahanvats-yntaniqnery-hnaravvorutjun-kunenan-nvorakarujc-bnakaran-gnel-marzerum-53284781.html
ԼՂ–ից տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան նորակառույց բնակարան գնել մարզերում
ԼՂ–ից տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան նորակառույց բնակարան գնել մարզերում
Sputnik Արմենիա
2022թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ վարկավորման հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 50-ի վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական... 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T11:55+0400
2022-12-29T11:55+0400
2022-12-29T12:00+0400
արցախ
տեղահանված
ընտանիք
տուն
բնակարան
բնակարանաշինություն
մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25383505_0:0:1601:901_1920x0_80_0_0_8d4c0384bfe4ba38617bbb5f81b5c203.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանված ընտանիքները Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հնարավորություն կստանան առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել հիփոթեքով։Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր վերանայել է նախկինում ընդունած որոշման չափորոշիչներն ու գումարի չափը։Բանն այն է, որ գործող ծրագրով ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 10 մլն դրամ` հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար։ՀՀ–ում բնակարան գնող տեղահանված արցախցիներին պետությունը կօգնի կահավորել այնՍակայն որոշ դեպքերում այս սահմանաչափը խոչընդոտում է գույքի ձեռքբերմանը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճը։Որոշման հիմնավորման համաձայն` ծրագրի պոտենցիալ շահառուներ են Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված 4176 ընտանիքներ։Կառավարության համոզմամբ` գնային խիստ սահմանափակումը վերանայելու դեպքում ԼՂ–ից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։Բնակարանային կարիք ունեցող տեղահանվածների համար նոր ծրագիր կմշակվի. Արցախի նախագահ2022թ. դեկտմբրի 19-ի դրությամբ վարկավորման հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 50-ի վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։Հիշեցնենք` Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել էր 2022 թվականի փետրվարի 17-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25383505_0:0:1423:1067_1920x0_80_0_0_82e77fa9442689bc587b52a43a86acbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, տեղահանված, ընտանիք, տուն, բնակարան, բնակարանաշինություն, մարզ
արցախ, տեղահանված, ընտանիք, տուն, բնակարան, բնակարանաշինություն, մարզ
ԼՂ–ից տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան նորակառույց բնակարան գնել մարզերում
11:55 29.12.2022 (Թարմացված է: 12:00 29.12.2022) 2022թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ վարկավորման հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 50-ի վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանված ընտանիքները Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հնարավորություն կստանան առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել հիփոթեքով։
Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր վերանայել է նախկինում ընդունած որոշման չափորոշիչներն ու գումարի չափը։
Բանն այն է, որ գործող ծրագրով ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 10 մլն դրամ` հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար։
Սակայն որոշ դեպքերում այս սահմանաչափը խոչընդոտում է գույքի ձեռքբերմանը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճը։
Որոշման հիմնավորման համաձայն` ծրագրի պոտենցիալ շահառուներ են Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված 4176 ընտանիքներ։
Կառավարության համոզմամբ` գնային խիստ սահմանափակումը վերանայելու դեպքում ԼՂ–ից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։
2022թ. դեկտմբրի 19-ի դրությամբ վարկավորման հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 50-ի վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել էր 2022 թվականի փետրվարի 17-ին։