https://arm.sputniknews.ru/20221223/rdn-u-hajastany-mshakel-en-erku-erkrneri-mijev-biznes-hamagvortsakcutjan-tvajin-hartak-53070053.html
ՌԴ–ն ու Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ
ՌԴ–ն ու Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետի խոսքով` լավ հեռանկարներ կան Ռուսաստանի և Հայաստանի բիզնեսների միջև համագործակցության շղթաներ ստեղծելու համար։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T18:05+0400
2022-12-23T18:05+0400
2022-12-23T18:08+0400
ռուսաստան
հայաստան
ալեքսեյ օվերչուկ
բիզնես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0d/28267751_0:0:3049:1716_1920x0_80_0_0_1c83f9dd0fe69d6a7a1a28c2a0f0076b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ, որը ներկայացվել է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները. Օվերչուկ«Մենք շատ լավ հեռանկարներ ունենք Ռուսաստանի և Հայաստանի բիզնեսների միջև համագործակցության շղթաներ ստեղծելու համար, հատկապես փոքր և միջին բիզնեսի միջև կապերի զարգացման առումով: Արդեն ստեղծվել է թվային հարթակ, որը թույլ է տալիս էապես պարզեցնել և ավտոմատացնել այդ կապերը։ Այսօր այստեղ նման շնորհանդես է տեղի ունեցել»,- ասել է Օվերչուկը միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ։Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։ Քննարկումներից հետո կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի XXI նիստի ամփոփիչ արձանագրությունը։ Այնուհետև տեղի է ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողությունը։ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են դպրոցների համար ռուսաց լեզվի համատեղ դասագիրք մշակելու հարցը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0d/28267751_8:0:2739:2048_1920x0_80_0_0_5ccff3d1396dde45abf4ace309cabf1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, բիզնես
ռուսաստան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, բիզնես
ՌԴ–ն ու Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ
18:05 23.12.2022 (Թարմացված է: 18:08 23.12.2022) ՌԴ փոխվարչապետի խոսքով` լավ հեռանկարներ կան Ռուսաստանի և Հայաստանի բիզնեսների միջև համագործակցության շղթաներ ստեղծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ, որը ներկայացվել է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք շատ լավ հեռանկարներ ունենք Ռուսաստանի և Հայաստանի բիզնեսների միջև համագործակցության շղթաներ ստեղծելու համար, հատկապես փոքր և միջին բիզնեսի միջև կապերի զարգացման առումով: Արդեն ստեղծվել է թվային հարթակ, որը թույլ է տալիս էապես պարզեցնել և ավտոմատացնել այդ կապերը։ Այսօր այստեղ նման շնորհանդես է տեղի ունեցել»,- ասել է Օվերչուկը միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ։
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։ Քննարկումներից հետո կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի XXI նիստի ամփոփիչ արձանագրությունը։ Այնուհետև տեղի է ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողությունը։