Բադասյանն ու Կակավան քննարկել են Գոգավան-Գուգութ անցակետի կառավարմանն ուղղված հարցեր
© Photo : Toros Der Artinian / official site of the State Revenue Committee of RA ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան
© Photo : Toros Der Artinian / official site of the State Revenue Committee of RA
Բաժանորդագրվել
Հայ և վրացի գործընկերները կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան քննարկել են Գոգավան-Գուգութի սահմանային անցակետերի համատեղ կառավարմանն ուղղված հարցեր, հայտնում է ՊԵԿ–ը։
Կակավան աշխատանքային այցով է Հայաստան ժամանել։
«Կակավան նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ վերջին շրջանում կողմերի միջև համագործակցությունն առանձնահատուկ մակարդակի է հասել՝ ընդգծելով հարկային համակարգում կատարված բարեփոխումները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դիտարկվել են հարկային աուդիտի արդյունավետության բարձրացմանը, տարանցիկ փոխադրումներին առնչվող սահմանափակումների կիրառմանը, ինչպես նաև արագ փչացող ապրանքների մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր։
Երկկողմ բանակցությունների օրակարգում էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև Հայաստանի և Վրաստանի տարածքներով տեղափոխվող բեռնատար տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի ստորագրման հարցը։
Բադասյանը և Կակավան կարևորել են երկու երկրների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել՝ ձեռքբերված պայմանավորվածություններն իրականացնելու համար։