https://arm.sputniknews.ru/20221206/hajastan-dashinqi-andam-rvobert-hajrapetjani-chi-vercrel-hh-azh-patgamavvori-mandaty-52236020.html
«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը
«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը
Sputnik Արմենիա
Ռոբերտ Հայրապետյանի խոսքով` անկախ կարգավիճակից, շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը գործող իշխանությունների դեմ: 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T14:59+0400
2022-12-06T14:59+0400
2022-12-06T15:02+0400
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
խորհրդարան
մանդատ
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/24/19792495_0:0:1300:731_1920x0_80_0_0_f2d6ac96fe46ad097ed2ed17657be07c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Տեղեկությունը Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,–գրել է նա։Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ էր հայտարարել, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու։Օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց գործունեությունն ԱԺ–ում. կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/24/19792495_0:0:1300:975_1920x0_80_0_0_da0b1390ae28468430937b86a197796d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատգամավոր, աժ (ազգային ժողով), խորհրդարան, մանդատ
պատգամավոր, աժ (ազգային ժողով), խորհրդարան, մանդատ
«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը
14:59 06.12.2022 (Թարմացված է: 15:02 06.12.2022) Ռոբերտ Հայրապետյանի խոսքով` անկախ կարգավիճակից, շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը գործող իշխանությունների դեմ:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Տեղեկությունը Հայրապետյանը հայտնել է
իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,–գրել է նա։
Նա հավելել է, որ հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան է մնալու սկզբունքներին և անկախ կարգավիճակից` շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը` գործող իշխանությունների դեմ:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ
Ռուբեն Մելքոնյանն էլ էր հայտարարել, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու։
Օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց գործունեությունն ԱԺ–ում. կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: