00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործազրկության խնդիրը լուծելու համար ռազմավարություն է մշակվում. Նարեկ Մկրտչյան

Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարնասում է, որ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը կներկայացվի միջազգային մասնագետներին, ապա ամփոփումներ կարվեն։
Զբաղվածության հարցը լուծելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է փոքր ծրագրերի տրամաբանությունից դուրս գալ և երկարաժամկետ ժամանակահատվածի համար լուծումներ գտնել։ Զուգահեռ նաև ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության վրա են աշխատում, որտեղ շեշտը դրվելու է ներկա իրավիճակին հասնելու պատճառները բացահայտելը։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։

Զբաղվածության ռազմավարություն է մշակվում

Վիճակագրական կոմիտեն 2021թ.-ի գործազրկության մասին տարեվերջին տվյալներ կներկայացնի, իսկ այս տարվա ամփոփ տվյալները 2023-ի վերջին պատրաստ կլինեն։ Սակայն Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է` այս տարվա առաջին կեսին գործազրկության մակարդակը նվազել է։ Մասնավորապես, ըստ նրա, 2022-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 14.8 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.9 տոկոսով։ Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 13 տոկոս` նվազելով 1.5 տոկոսով։
Մկրտչյանի խոսքով` գործազրկության մակարդակի կրճատումը նախարարության մարտավարական խնդիրներից մեկն է։
«Դրան համապատասխան զբաղվածության ծրագրեր կան. մենք 2 ուղղութան ենք կարևորություն տալիս` պատերազմի մասնակիցների զբաղվածության հարցը լուծելուն և զբաղվածության ռազմավարություն մշակելուն։ Հիմա գործում է 2016-20թթ. պատերազմական գործողությունների մասնակիցների համար զբաղվածության ծրագիր, և հաջորդ տարվա փետրվարին գնահատական կտանք և կորոշենք ծրագիրն ընդլայնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Բացի այդ, որոշել ենք գործազրկության խնդիրը լուծելու համար փոքր ծրագրերի տրամաբանությունից դուրս գալ և ռազմավարություն ստեղծել` հասկանալու, թե ինչպես պետք է մարդու կայուն զբաղվածության հարցն ապահովել»,–ասաց նա։
Նախարարը նշում է, որ հիմա այդ աշխատանքների ամփոփման փուլում են և հաջորդ տարի կունենան համապարփակ ռազմավարություն, որը կվերաբերվի մարդու կյանքի տարբեր փուլերին։
Հարցն այն է, որ զբաղվածության խնդիրը լուծելու համար, ըստ նախարարի, խորքային մեկ այլ խնդիր կա. կան գործատուներ, որոնք աշխատուժի պահանջ ունեն և կան մարդիկ էլ, որոնք աշխատելու ցանկություն չունեն։ Նախարարը նկատում է` վերջինի դեպքում պատճառները տարբեր են` կարող է աշխատավարձը լինել, հմտությունների, կրթության բացակայությունը։ Հենց այս պատճառով էլ ռազմավարության մեջ նախարարությունը կարևորություն է տալու կարճաժամկետ վերապատրաստումներին։
Երևանում անցկացվեց աշխատանքի խոշորագույն տոնավաճառը` JobHub-ը
«Մենք ունենք 18-25 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ, և պետք է հասկանանք` ինչպե՞ս նրանց համար աշխատաշուկան գրավիչ դարձնենք, քանի որ իրենք պետք է պատրաստ լինեն աշխատաշուկայի պահանջներին։ Ի դեպ` այդ ռազմավարությունը համարում ենք ՀՀ կառավարության ռազմավարությունը, քանի որ այստեղ համարժեք անելիք ունեն այլ գերատեսչությունները` ԿԳՄՍՆ–ն, ՏԿԵՆ–ը»,–ասաց Մկրտչյանը։

Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը գիտնականների ձեռքի տակով կանցնի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշում է, որ ոլորտի առաջնային մարտահրավերներից է ժողովրդագրական խնդիրը։ Ժողովրդագրական խնդիրները, ըստ նրա, կապված են ծնելիության, երեխա ունենալու մոտիվացիայի հետ։ Մկրտչյանն ասում է, որ կան երկրներ, որոնք ծերացող հասարակություն ունեն և իրենց համար որպես ժողովրդագրական խնդիր այն հարցն է առաջ քաշված` ինչ անել, որ ծերացման գործընթացը վերահսկելի դառնա։ Իսկ Հայաստանի համար կարևոր է ժողովրդագրական իրավիճակի բարելավումը։
«Կառավարության 2021-26թթ. ծրագրում գրված է, որ մենք պետք է ունենանք ժողովրդագրության ռազմավարություն, որի մշակման առաջին փուլն անցել ենք։ Այն ժողովրդագրական իրավիճակի մասին ակնարկն է։ Հիմա խնդիրներն ենք ուսումնասիրում` ինչո՞ւ ենք հասել այստեղ։ Խնդիրը խորքային է` սկսած Ցեղասպանության իրողությունից մինչև Խորհրդային Միության փլուզում, երկրաշարժ։ Չնայած պատերազմներից հետո մի շրջան «բեյբի-բումի» հատված է լինում, սակայն ժողովրդագրության վիճակագրությունը նայելու համար չի կարելի պատմական կարճ տևողության կոնտեքստում այն դիտարկել»,–ասում է նախարարը։
Հենց այս իսկ պատճառով էլ, ըստ նրա, նախարարության քաղաքականությունն էլ, երկարաժամկետ կոնտեքստում, ուղղված կլինի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Նախարարն այս առումով կարևորում է միջգերատեսչական համագործակցությունը և ուրախությամբ նշում, որ նույն ընկալումը կա նաև կառավարության մյուս գործընկերների մոտ։
90–ականներից հետո բնակչությունը նվազել է 500 հազարով. ՀՀ–ում ժողովրդագրական ճգնաժա՞մ է
Մկրտչյանը հայտնեց նաև, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության մշակման համար համագործակցում են միջազգային հեղինակավոր հետազոտական կազմակերպություններիհետ` հուշագիր ունեն Վիեննայի Վիտգենշտեյնի ժողովրդագրական ուսումնասիրություններով զբաղվող կենտրոնի հետ։ Ավելին` կենտրոնի հետ արդեն պայմանավորվածություն ունեն, որ ուսումնասիրության հետևանքով ի հայտ եկած խնդիրներն ու լուծումները կներկայացնեն միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների շրջանում։ Այսինքն` նրանց կարծիքը կլսեն և նոր միայն ռազմավարության վերջնական հաստատման կգան։

Բնակապահովման հատուկ ծրագիր` սամանամերձ համայնքների բնակիչների համար

2023-ի բյուջեում ժողովրդագրական վիճակի բարելավման հատվածում հատկացումներն ավելացել են 63.2 տոկոսով, ինչը, ինչպես նշում է Մկրտչյանը, փաստում է այն մասին, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը նախարարության համար գերակա ուղղություն է։ Գումարային հատկացումների ավելացումը կընդգրկի տարբեր ծրագրեր, մասնավորապես` բազմազավակ ընտանիքների և երիտասարդների բնակապահովությանը։
«Ժողովրդագրական խնդիր է նաև սահմանամերձ համայնքների բնակիչների բնակապահովման հարցը։ Արդեն ընթացքի մեջ է մի ծրագիր, ըստ որի` ՀՀ պետական ռեգիստրում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն 1–ը կլինի ՀՀ քաղաքացի, պետական աջակցությամբ կարող ենտուն կառուցել սահմանամերձ համայնքում։ Պետությունը մինչև 16 միլիոն դրամ փոխհատուցում կտրամադրի այս ընտանիքներին մայր գումարի և տոկոսների վճարման համար։ Այս ծրագրի պահանջարկը կար»,–վստահեցնում է Մկրտչյանը։
Ի դեպ`ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ըստ նախարարի, այս խնդիրը բարձրացվել է նաև ընդդիմության կողմից և որպես առողջ գաղափար` իշխանությունը քննարկել, ուսումնասիրել և ծրագիրը կյանքի է կոչել։ Մկրտչյանը նշում է, որ այստեղ խնդիր կար. բանկերը սահմանամերձ համայնքները մշտապես դիտարկել են որպես ռիսկային գոտի և խուսափել են վարկ տալ։ Իսկ հիմա պետությունն է երաշխավոր լինում նրանց համար։

Մանկատան շրջանավարտներին հատկացվող գումարը կավելանա

Սոցիալական ոլորտի կարևոր խնդիրներից մեկն էլ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելուհարցն է։ Նախարարը հայտնում է` այս փուլում մանկատան 289 շրջանավարտի բնակարանի գնման վկայական է տրվել, մինչև տարվա վերջ այդ թիվը կփոխվի։
Գումարի չափն անիրատեսական է. մանկատան ոչ մի շրջանավարտ պետության հաշվին բնակարան չի վարձել
«Մինչև տարեվերջ 300 ԲԳՎ կտանք և այս գործընթացը կավարտենք։ Մանկատներն ու մանկատան շրջանավարտները մեր ուշադրության կենտրոնում են։ Հաջորդ տարվա մեր բյուջեի ավելացման մեջ մի կարևոր կետ էլ կա հենց մանկատան շրջանավարտներին առնչվող. տարիներ ի վեր չափահաս դառնալուց հետո մանկատան շրջանավարտին պետությունը միանվագ 50 000 դրամ էր տալիս։ Պատկերացրեք, թե ինչ ծիծաղելի թվի մասին էր խոսքը։ Իսկ հիմա որոշվել է, որ մեկ տարի ժամկետով յուրաքանչյուր ամիս 100 000 դրամ կտրվի մանկատան շրջանավարտներին, որի միջոցով, օրինակ, նրանք կարող են բնակարանի վարձակալման հարց լուծել»։
Այսինքն` ավարտելուց հետո էլ մանկատան սաները, ինչպես պնդում է նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության ներքո են լինելու։
Նարեկ Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2022
Կարող է` աղքատության որոշակի աճ ունենանք, բայց ունենք նաև զսպելու մեխանիզմներ. նախարար
Լրահոս
0