00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող է` աղքատության որոշակի աճ ունենանք, բայց ունենք նաև զսպելու մեխանիզմներ. նախարար

© Sputnik / Aram NersesyanՆարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Նարեկ Մկրտչյանը նշում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում, երբ ագրեսիա է լինում ՀՀ սահմանների նկատմամբ, նաև սոցիալական խնդիրներն են ավելանում։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հաշվի առնելով, որ գտնվում ենք հետպատերազմյան, հետճգնաժամային իրավիճակի հաղթահարման փուլում, հնարավոր է, որ երկրում աղքատության մակարդակը որոշակիորեն աճի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Աղքատության 2021-ի ցուցանիշը տերեվերջին կունենանք, բայց աղքատությունն էլ բազմագործոն երևույթ է` մի գործոնով չի կարելի չափել։ Եթե չունենայինք կենսաթոշակների, նպաստի տեսակներ, սոցվճարներ, Հայաստանում աղքատությունը կարող էր 50 տոկոսից էլ բարձր լինել։ Սակայն մենք ունենք դրան հակազդելու գործիքներ` նախարարության բյուջեն այս տարի ավելի սոցիալական է, քան նախորդ տարի, քանի որ բյուջեն 65 մլրդ դրամով ավելացել է»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` բյուջեի ավելացումներն ուղղված են լինելու նպաստներին, կենսաթոշակներին։ Այս ամենը, ըստ նախարարի, նպաստելու է, որ հնարավորինս բարձրացվի մարդկանց գնողունակությունը, որ զուգահեռ գոյություն ունեցող գնաճին կարողանան արձագանքել։
Միաժամանակ Մկրտչյանը նշում է` պետք է փաստել, որ Հայաստանում գնաճային ֆոնը պայմանավորված է մի շարք (նաև Հայաստանից դուրս) գործընթացներով, և միայն Հայաստանում չէ, որ գնաճ կա։ Գնաճը մեղմելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տնտեսական գործիքակազմ չունի, սակայն այլ գործիքներ ունի` թոշակների և նպաստների բարձրացում, մարդկանց սոցիալական որոշակի մեխանիզմների տրամադրում և այլն։
«Գնաճային ֆոնին մենք մեկ այլ գործիք զրոյից գործարկեցինք` նպաստառուների և կենսաթոշակառուների հետվճարային համակարգի ներդրումը։ Մենք խիստ քննադատության էինք ենթարկվում, թե արդյոք նրանք կկարողանան օգտվել այս գործիքից, սակայն հիմա կարող ենք փաստել, որ բավական լավ աշխատեց ծրագիրը։ Եթե մեկնարկից առաջ այս սեգմենտի կանխիկ գործարքների մակարդակը զրոյական էր, ապա հիմա 1 մլրդ 837 մլն դրամի է հասել, ինչպես նաև 150 մլն դրամի հետվճար է տրամադրվել»,–ասաց նախարարը` հավելելով, որ հետվճարի տրամադրման հարցում ամեն ամիս շարունակական աճ են նկատում։
Այսինքն, ըստ նախարարի, թոշակների, նպաստների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, հետվճարներ տրամադրելով` բարձրացնում են քաղաքացիների գնողունակությունը։
Մկրտչյանը նշեց նաև, որ երբ նվազագույն աշխատավարձը 68 000–ից 75 000 դրամ դարձնելու որոշում կայացրին, կարծիքներ էին հնչում, որ սպառողական զամբյուղը հաջորդ տարի հնարավոր է` ավելի մեծ լինի, քան նվազագույն աշխատավարձն է։ Սակայն նախարարը նշեց, որ գնաճի տոկոսների նվազման առումով ունեն հակառակ` դրական դինամիկայի կանխատեսում։
Խնդիր է դրվել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին. Բեգլարյան
Միաժամանակ նախարարն ասաց` չպետք է մոռանանք, որ հետճգնաժամային իրավիճակում ենք գտնվում և յուրաքանչյուր ժամանակահատվածում, երբ ագրեսիա է լինում ՀՀ սահմանների նկատմամբ, դա իր հետևանքը թողնում է, սոցիալական խնդիրներն ավելանում են։
Մկրտչյանը հայտնեց նաև, որ ամփոփման փուլում են ադրբեջանական վերջին` սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով կարիքների գնահատումը, որտեղ կարող են բնակարանային, ենթակառուցվածքային խնդիրներ, տնտեսությանը պատճառված վնասներ արձանագրված լինել։ Այս ամենի ուղղությամբ, ինչպես հավաստիացնում է Մկրտչյանը, պետությունը քայլեր կանի։
Հիշեցնենք, որ 2023թ.–ին ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է բարձրացնել` նվազագույն թոշակի չափը կավելանա 4 400 դրամով` ներկայիս 31 600 դրամից հասնելով 36 000–ի։ 2023թ.–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։
Հավելենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ պաշտոնական հաշվարկով, 2022 թվականի առաջին կիսամյակի վերջում կազմել է մոտ 82 200 դրամ։
Լրահոս
0