https://arm.sputniknews.ru/20221115/qvocharjani-gvortsvov-datakan-nisty-hetadzgvec-meghadranqi-apacujci-targmanutjuny-patshatsh-cher-51320229.html
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. մեղադրանքի ապացույցի թարգմանությունը պատշաճ չէր
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. մեղադրանքի ապացույցի թարգմանությունը պատշաճ չէր
Sputnik Արմենիա
Դատարանը թույլ տվեց Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը մեկնել Բրյուսել, Ստրասբուրգ և Փարիզ` ԵԽԽՎ–ի շրջանակում մի շարք հանդիպումներ ունենալու... 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T14:40+0400
2022-11-15T14:40+0400
2022-11-15T14:54+0400
դատ
դատարան
ռոբերտ քոչարյան
թարգմանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/02/26313356_0:0:1600:901_1920x0_80_0_0_526fdfe27312dee2b836fd55e62c95b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ թարգմանչի ներկայություն դատարանում հնարավոր չէր ապահովել։Այսօր դատարանում պետք է հետազոտվեին մեղադրանքի ապացույցները։ Փաստաթղթերից մեկը, սակայն, որը թարգմանվել էր անգլերենից, ուներ թերություններ։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում էր, որ թարգմանիչը ներկայանա դատարանի դահլիճ և բացատրի, թե ինչ է գրված։Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին` ժամը 13։00–ինԱրմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը թույլատրի Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը մեկնել Բրյուսել, Ստրասբուրգ և Փարիզ` ԵԽԽՎ–ի շրջանակներում մի շարք հանդիպումներ ունենալու համար։Դատարանը բավարարեց միջնորդությունը։Այդ փաստաթուղթը չի կարող հանդիսանալ ապացույց․ Քոչարյանի պաշտպանը՝ դատարանինՆշենք, որ ավելի վաղ դատական նիստն ընդմիջվել էր, որովհետև պաշտպան Լուսինե Սահակյանը բողոքել էր դահլիճում ջեռուցման բացակայությունից և պահանջել այլ դահլիճ տրամադրել։ Նիստը շարունակվել էր նոր դահլիճում։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նախորդ նիստը հետաձգվել էր` Գևորգյանի փաստաբանի վատառողջ լինելու պատճառով։ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։«Կողմնակալ է». Քոչարյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/02/26313356_0:0:1532:1149_1920x0_80_0_0_5a3db6b7ca3def271aa2ba84fbef7773.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, դատարան, ռոբերտ քոչարյան, թարգմանիչ
դատ, դատարան, ռոբերտ քոչարյան, թարգմանիչ
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. մեղադրանքի ապացույցի թարգմանությունը պատշաճ չէր
14:40 15.11.2022 (Թարմացված է: 14:54 15.11.2022) Դատարանը թույլ տվեց Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը մեկնել Բրյուսել, Ստրասբուրգ և Փարիզ` ԵԽԽՎ–ի շրջանակում մի շարք հանդիպումներ ունենալու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ թարգմանչի ներկայություն դատարանում հնարավոր չէր ապահովել։
Այսօր դատարանում պետք է հետազոտվեին մեղադրանքի ապացույցները։ Փաստաթղթերից մեկը, սակայն, որը թարգմանվել էր անգլերենից, ուներ թերություններ։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում էր, որ թարգմանիչը ներկայանա դատարանի դահլիճ և բացատրի, թե ինչ է գրված։
«Սա մեխանիկական թարգմանություն է, պահանջում ենք պատշաճ թարգմանություն»,– ասաց նա։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին` ժամը 13։00–ին
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը թույլատրի Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը մեկնել Բրյուսել, Ստրասբուրգ և Փարիզ` ԵԽԽՎ–ի շրջանակներում մի շարք հանդիպումներ ունենալու համար։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։
Նշենք, որ ավելի վաղ դատական նիստն ընդմիջվել էր, որովհետև պաշտպան Լուսինե Սահակյանը բողոքել էր դահլիճում ջեռուցման բացակայությունից և պահանջել այլ դահլիճ տրամադրել։ Նիստը շարունակվել էր նոր դահլիճում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նախորդ նիստը հետաձգվել էր` Գևորգյանի փաստաբանի վատառողջ լինելու պատճառով։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։