https://arm.sputniknews.ru/20221115/hh-bazmabnakaran-shenqeri-32y-tekhnikakan-anbavarar-vitshakum-e-ghularjan-51323891.html
Հայաստանի բազմաբնակարան շենքերի 3.2%–ը տեխնիկական անբավարար վիճակում է. Ղուլարյան
Հայաստանի բազմաբնակարան շենքերի 3.2%–ը տեխնիկական անբավարար վիճակում է. Ղուլարյան
Sputnik Արմենիա
Արմեն Ղուլարյանի խոսքով` Հայաստանում քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի ավելի քան 1200 անհատական բնակելի տուն կա։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T15:41+0400
2022-11-15T15:41+0400
2022-11-15T15:54+0400
հայաստան
շենք
քաղաքապետարան
քաղաքաշինության կոմիտե
վթարային շենք
մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/1972/64/19726456_0:109:1450:925_1920x0_80_0_0_8eac63070f210eca5819369f69baad05.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տեղեկությունների համաձայն` անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում Հայաստանի մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը։ Այս թիվն աճման միտում ունի։ Ազգային ժողովում «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։Նոր խնդիր Սյունիքի ճանապարհներին. Խոտ-Որոտան ճանապարհին դարձյալ փլուզում է տեղի ունեցելՆրա խոսքով՝ այժմ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում իրականացվում է երեք հիմնական ուղղությամբ։ Առաջինը բնակարանային ֆոնդի խնդիրների լուծումն է, որն արդեն գտնվում է անբավարար վիճակում։ Երկրորդը շենքերի անվտանգ շահագործման պահպանման հարցերն են, երրորդը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման բարելավման հարցը։Օրենսդրական փոփոխությունների նախագիծը վերաբերում է հարցերի առաջին խմբին։ Նախագծի ընդունմամբ կառավարությունը կստանա վթարային շենքերի քանդման հետ կապված բոլոր կանոնակարգերի սահմանման լիազորություն։Պետական գույքի տնօրինման մեր նախընտրելի սցենարը մասնավորեցումն է. Առնակ Ավետիսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1972/64/19726456_2:0:1450:1086_1920x0_80_0_0_5f2505dbe01017de4e5c08e59a5be1dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շենք, քաղաքապետարան, քաղաքաշինության կոմիտե, վթարային շենք, մարզ
հայաստան, շենք, քաղաքապետարան, քաղաքաշինության կոմիտե, վթարային շենք, մարզ
Հայաստանի բազմաբնակարան շենքերի 3.2%–ը տեխնիկական անբավարար վիճակում է. Ղուլարյան
15:41 15.11.2022 (Թարմացված է: 15:54 15.11.2022) Արմեն Ղուլարյանի խոսքով` Հայաստանում քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի ավելի քան 1200 անհատական բնակելի տուն կա։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տեղեկությունների համաձայն` անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում Հայաստանի մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը։ Այս թիվն աճման միտում ունի։ Ազգային ժողովում «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
«Անբավարար տեխնիկական վիճակում են գտնվում հիմնականում Երևանի (120), Լոռու (149) և Շիրակի (123) մարզերի շենքերը։ Բացի այդ, Հայաստանում առկա է քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի 1200-ից ավելի անհատական բնակելի տուն։ Հարցն այն է, որ հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։ Բազմաբնակարան շենքերի սեփականատերերը ևս պարտադիր նորմերը չեն պահպանել անհրաժեշտ ծավալով և որակով»,– ասաց Ղուլարյանը։
Նրա խոսքով՝ այժմ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում իրականացվում է երեք հիմնական ուղղությամբ։ Առաջինը բնակարանային ֆոնդի խնդիրների լուծումն է, որն արդեն գտնվում է անբավարար վիճակում։ Երկրորդը շենքերի անվտանգ շահագործման պահպանման հարցերն են, երրորդը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման բարելավման հարցը։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը վերաբերում է հարցերի առաջին խմբին։ Նախագծի ընդունմամբ կառավարությունը կստանա վթարային շենքերի քանդման հետ կապված բոլոր կանոնակարգերի սահմանման լիազորություն։