00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20-ամյակը` առանց որդու. այրվածքից մահացած զինվորի ծնողները վրդովված են` քրգործից լուր չկա

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պալյան Պողոսյանի շիրիմը
Պալյան Պողոսյանի շիրիմը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Պալյան Պողոսյանի շիրիմը
Բաժանորդագրվել
Պալյան Պողոսյանի ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում ծայրահեղ քայլի կդիմեն։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Պալյան Պողոսյանն այսօր կդառնար 20 տարեկան, սակայն որդու ծննդյան տորթը հարազատները կտրեցին նրա շիրիմին: Ծնողները վրդովված են՝ 5 ամիս է անցել դեպքից, բայց գործի ընթացքից ոչ մի լուր չունեն:
Շիրակի Ազատան համայնքում բնակվող ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին։ Սակայն…. հուլիսի 17-ին ստացվեց բոթը. Սիսիանի դիրքերից մեկում ՝զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից որդին այրվածքներ է ստացել։ Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ` Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պալյան Պողոսյանի 20-ամյակը նշեցին նրա շիրիմի մոտ
Родственники погибшего Паляна Погосяна отметили 20-летие на кладбище (15 ноября 2022). Ширак - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Պալյան Պողոսյանի 20-ամյակը նշեցին նրա շիրիմի մոտ
Դեպքից 5 ամիս անց Պալյանի ծնողները տեղեկություն չունեն, թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը, և ինչու անմիջապես բուժօգնություն չի ցուցաբերվել տղային։
«Եթե ժամանակին հասցնեին հիվանդանոց, կարող էին փրկել, որովհետև իր կողքը 90 տոկոսանոց այրվածքով հիվանդ կար, փրկվել է` ժամանակին են հասցրել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։ Նա տեղի ունեցած ողբերգության համար մեղադրում պաշտպանության նախարարությանն ու նախարար Սուրեն Պապիկյանին, որի հետ մինչ օրս հանդիպել չի ստացվել։
«Քանի անգամ խաբեցին, ու նախարար Պապիկյանի հետ հանդիպումը չեղավ։ Մենք շատ հարցեր ունեինք, շատ-շատ։ Ամենաառաջին մեղավորն ու պատճառն իրենց անկազմակերպ վիճակն է»,- ասաց Պողոսյանը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պալյան Պողոսյանի ծնողները
Родители погибшего Паляна Погосяна Дживан и Галя у могилы сына (15 ноября 2022). Ширак - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Պալյան Պողոսյանի ծնողները
Ծնողները նաև վրդովված են՝ դեպքից մանրամասներ իմանալ ու քրեական գործի ընթացքին ծանոթանալ չի հաջողվում: «Դեպքը սահմանին է տեղի ունեցել, հետն էլ քնած ժամանակ։ Էդ մայորների նմանները Զինված ուժերում անելիք պետք է չունենան, նրանց մեր զավակների կյանքն է վստահվում»,-ասում է մայրը` Գալյա Այվազյանը՝ դեպքի համար մեղադրելով սպային՝ անտարբերության մեջ։
Պալյանի ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում ծայրահեղ քայլի կդիմեն։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պալյան Պողոսյանի շիրիմ մոտ
Родственники погибшего Паляна Погосяна отметили 20-летие на кладбище (15 ноября 2022). Ширак - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Պալյան Պողոսյանի շիրիմ մոտ
«Մեր հանդիպումը պարտադիր է Փաշինյանի հետ։ Ես զուտ մարդկայնորեն հարցեր ունեմ տալու։ Եթե ես իմանամ մարտի դաշտում զոհվեց իմ զինվորը, մի կերպ կհարմարվեմ, բայց էս դեպքում ես հաշտվողը չեմ։ Ես զինվոր եմ տվել, ու իրանք էս վիճակով բերել են, ես չիդեմ` ինչ է եղել, կարող է սպանություն է էղել։ Ես չիմանա՞մ երեխուս մահվան պատճառը»,-ասաց Ջիվան Պողոսյանը։
Հիշեցնենք` հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է:
Լրահոս
0