00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Կյանքը` դիվերսիայի սպասումով. ինչ են պատմում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները

© Photo : provided by Ani VanՎարդենիս
Վարդենիս - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2022
Բաժանորդագրվել
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում են մշտական տագնապի մեջ, բայց չեն լքում իրենց տները։ Նրանք շարունակում են հույս ունենալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Տեղի բնակիչների հետ զրուցել է Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ամայի ճանապարհը տանում է դեպի Կախակն գյուղ։ Վարդենիսից 10 կմ է հեռու։ Գյուղի վերևում` լեռան կատարին, ավտոճանապարհ է։ Բեռնատարներ են երևում. մեկ ամիս առաջ մերն է եղել այդ ճանապարհն ու կողքի դիրքը։ Գյուղում ասֆալտ չկա ու երևի երբեք չի էլ եղել։
Տպավորություն է, թե գյուղում մարդ չկա։ Բարձրանում ենք զառիվեր ճանապարհով ու հայտնվում ավանդական գյուղական տան բակում, որտեղ տարեց տանտերը փայտ է ջարդում։ Բարևում ենք, հրավիրում է ներս։
Պապիկ Մակեյանը մեկն է այն մարդկանցից, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերվա կրակոցներից հետո մնացել է գյուղում։ Կախակնում մարդիկ ամեն վայրկյան սպասում են թշնամու նոր հարձակման։ Գրաված բարձունքներից ադրբեջանցիները նշանառության տակ են պահում ամբողջ գյուղը։
«Ամբողջ գիշեր եղանը ձեռքիս նստել եմ խոտի դեզի մեջ». արժե՞ արդյոք զինել սահմանի բնակիչներին
Սեպտեմբերի 13–ի հրետակոծությունից հետո բնակչության մոտ 60 տոկոսը լքել է գյուղը։ Նրանք մի քանի անգամ ցածր գնով վաճառել են անասուններն ու ձմռան համար մթերված անասնակերը և հեռացել։ Գյուղում մնացած երիտասարդները զինվել են որսորդական հրացաններով և հսկում են գյուղի սահմանները, որպեսզի հակառակորդը չկարողանա մտնել գյուղ։
«Երբ հակառակորդը հարձակվեց, մեզ տվեցին երեք «Կալաշնիկով» ինքնաձիգ, կրակում էր, թե ոչ` չիմացանք։ Մեկ շաբաթ անց եկան, դա էլ տարան»,– պատմում է Պապիկ Մակեյանը։
© Sputnik Ashot GevorgyanՊապիկ Մակեյան
Житель села Кахакн Папик Макеян - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Պապիկ Մակեյան
Գյուղը լքած մարդկանց 80 տոկոսը հիմա վերադարձել է։ Դպրոցում դասերը վերականգնվել են։ Բայց թշնամու դիվերսիան ամեն պահ կարող է կրկնվել։ Գյուղում կարծես այդ սպասումով են ապրում։
«Մեզ հուզում է անվտանգության հարցը, այլ ոչ թե սոցիալական խնդիրները։ Մենք պատրաստ ենք միայն կարտոֆիլ ուտել, միայն թե գյուղում խաղաղ լինի, երեխաները հանգիստ գնան դպրոց։ Մարդիկ կհանգստանան և կկարողանան վերադառնալ առօրյա կյանքին միայն այն դեպքում, երբ թշնամին վերադառնա իր դիրքեր ու մենք այլևս իրենց թիրախում չլինենք», - ասում է Պապիկ Մակեյանը։
Գյուղացին պատմում է` առաջին անգամը չէ, որ իր ընտանիքը բախվում է այսպիսի դժվարությունների։ 1991թ.–ին նրանք Գետաշենում թողել են տունուտեղն ու տեղափոխվել Կախակն։
«Մենք թողեցինք այնտեղ ամեն ինչ ու տեղափոխվեցինք։ Այսօր արդեն 30 գլուխ խոշոր, 60 գլուխ մանր եղջերավոր անասուն ունեմ։ 30 տարվա մեջ իմ աշխատածն է սա, ես թողնեմ ո՞ւր գնամ»,– ասում է նա։
Պապիկ Մակեյանը չի պատրաստվում լքել գյուղը, անասուները չի վաճառել, ու ոչ էլ պտղատու ծառերն է հատել, ասում է` աշնանացանն արդեն արել է, պատրաստվում է գարնանացանին։
Տնից-տեղիցս ո՞ւր գնամ․ Սոթքի բնակիչները լսում են սահմանի կրակոցները, բայց չեն լքում գյուղը
Մինչև մութն ընկնելը վերադարձանք Վարդենիս։ Ամբողջ ճանապարհին լուռ էինք` տպավորված գյուղացու խոսքերից։ Քաղաքում հատուկենտ լույսեր էին վառվում։ Փողոցներում մարդ չկար։ Մի փոքր մրսած էինք, մտանք տեղի բնակիչ Արամ Ստեփանյանին պատկանող փոքրիկ սրճարան։ Նա թեյ պատրաստեց մեզ համար։
Արամը ծնվել ու մեծացել է Վարդենիսում։ Պատմում է` սեպտեմբերյան դեպքերից հետո արդեն 30 հուղարկավորություն է տեղի ունեցել Վարդենիսում ու հարակից գյուղերում։ Երկու հոգի էլ անհայտ կորած են համարվում։

«Քաղաքում իրավիճակը հակասական է։ Մարդկանց որոշակի խումբ կա, որ ձևացնում է, թե ոչինչ չի պատահել: Չես հասկանում`բանականությո՞ւնն է պակասում պահի լրջությունը հասկանալու համար, թե՞ այդպես ավելի հեշտ է ապրել... Փառք Աստծո, կան մարդիկ, որ հասկանում են իրավիճակը։ Անգամ մեքենայի մեջ բարձր երաժշտություն չեն միացնում, հետաձգում են իրենց ծննդյան, հարսանիքի, կնունքի արարողությունները», - պատմում է Արամ Ստեփանյանը։

Վարդենիսցու մոտ այնպիսի տպավորություն է, որ գիտակից քաղաքացիների մեծ մասը լքել է երկիրը։ Մնացել են նրանք, որ պատրաստ են իրենց դժբախտությունների համար մեղադրել ցանկացածին՝ «Մոնումենտի» հարևանությամբ տներ կառուցողներին, ռուսներին, նախկին իշխանություններին...
«Մեր հայրենակիցներից շատերն աշխատում են Ռուսաստանում, գումար են ուղարկում իրենց ընտանիքներին։ Հավանաբար` վերջին ամիսներին, Ռուսաստանի ճգնաժամի պատճառով, ավելի քիչ են ուղարկում։ Երևի դա է հակառուսական տրամադրությունների պատճառը։ Մարդիկ ասում են` եթե վիզաների ազատ ռեժիմը Ռուսաստանի հետ չլիներ, այլ Ամերիկայի հետ, կգնայինք այնտեղ աշխատելու, բայց ո՞վ է փակել ԱՄՆ-ի սահմանները, մե՞նք ենք փակել, ԱՄՆ–ն է փակել, այսինքն` Ամերիկային դու պետք չես»,– ասում է Ստեփանյանը։
© Sputnik Ashot GevorgyanԱրամ Ստեփանյան
Житель Вардениса Арам Степанян - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Արամ Ստեփանյան
Նա կարծում է, որ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի առաջացած դժվարությունները հաղթահարելու համար։ Ըստ նրա` հասարակությունը հիասթափված է, քանի որ մարդկանց անընդհատ խաբել են։
«Ես երիտասարդ էի, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ։ Տանել չէի կարողանում իշխանություններին, ասում էի` թալանում են։ Տնտեսական աճի մասին խոսում էին, ասում էի` սուտ են ասում, ի՞նչ աճ։ Բայց չէի զգում, որ իմ տան սառնարանն ավելի ու ավելի էր լցվում: Հիմա էլ է նույն բանը` քարոզչության ազդեցության տակ մեծամասնությունը շարունակում է ատել նախկին իշխանություններին։ Մինչդեռ սառնարանները հիմա ավելի ու ավելի են դատարկվում»,- ասում է նա։
Արամ Ստեփանյանը կարծում է , որ հասարակությունում չեն սիրում հաջողակ մարդկանց, ու հենց այդ է մեր երկրի բազմաթիվ անհաջողությունների պատճառը։
«Միշտ ավելի շատ են սիրում պարտվողներին: Նույնիսկ գնումներ կատարվում են ավելի քիչ հաջողակ խանութների սեփականատերերից, որպեսզի հանկարծ հաջողակ գործարարի համար ավելի լավ չլինի: Նույն տրամաբանությամբ էլ երկրի ղեկավարին են ընտրում»,- իր խոսքն ավարտում է Վարդենիսի բնակիչը։
Սահմանամերձ բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ մի փոքր ուշացել են. Առաքելյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2022
ՌԱԴԻՈ
Սահմանամերձ բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ ուշացած են. Առաքելյան
Լրահոս
0