https://arm.sputniknews.ru/20221021/sahmanamerdz-bnakichneri-vnasneri-pvokhhatucman-tsragrery-nujnisk-ushacats-en-araqeljan-50123865.html
Սահմանամերձ բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ ուշացած են. Առաքելյան
Սահմանամերձ բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ ուշացած են. Առաքելյան
Sputnik Արմենիա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած ՀՀ սահմանամերձ... 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T00:09+0400
2022-10-21T00:09+0400
2022-10-21T00:09+0400
ռադիո
մեսրոպ առաքելյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50114964_0:117:1174:777_1920x0_80_0_0_a830273a873b030a091d49bcb4a13c2f.jpg
Սահմանամերձ բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ մի փոքր ուշացել են. Առաքելյան
Sputnik Արմենիա
Սահմանամերձ բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ մի փոքր ուշացել են. Առաքելյան
Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող տարածքներում գյուղացիները բախվում են բավականին լուրջ խոչընդոտների և չեն կարողանում իրենց օրվա եկամուտը վաստակել, քանի որ զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12–14–ին իրականացված ագրեսիայի արդյունքում Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ անցել են թշնամու վերահսկողության տակ, որտեղ բնակիչները զրկվել են արոտավայրերում անասնապահությամբ զբաղվելու ու ցանքատարածությունները մշակելու հնարավորությունից։Ըստ Առաքելյանի` կա սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներին աջակցելու օրենք, ինչը պատերազմից հետո ներառեց Սյունիքի և Գեղարքունիքի առանձին հատվածների որոշ բնակավայրեր, սակայն նշված օրենքի շրջանակում անհրաժեշտ է շատ արագ ցուցաբերել հավելյալ սոցիալական աջակցություն։ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի սահման«Որոշ բնակիչներ փաստացի իրենց սեփականությունից են զրկվել, քանի որ թշնամու տիրապետության տակ անցած հողատարածքների մի հատվածը մասնավոր էր, հետևաբար առաջացել է մարդկանց եկամուտի փոխհատուցման մասով ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը դեռևս որևէ հույս չի ներշնչում, որ կարճաժամկետ հատվածում հարցը լուծում կստանա և քաղաքացիները հնարավորություն կունենան խաղաղ միջավայրում իրենց գործունեությունը ծավալել, ուստի որորոշակի աջակցության կարևորությունը խիստ հրատապ է»,– ասաց մեր զրուցակիցը։Առաքելյանի տեղեկացմամբ` 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում թշնամու գործողությունների պատճառով տեղի բնակիչները վնասներ էին կրել, այդ ժամանակ նախարարությունն իրականացրեց վնասների փոխհատուցման ծրագրեր։ Սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում գյուղացիները զրկվել են ոչ միայն անասուններից, այլև վնասվել է նրանց անշարժ գույքը, տեխնիկան։ Մեծ էին ավերածությունները հատկապես Սոթք բնակավայրում։ Նրա պնդմամբ` տեղի բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ մի փոքր ուշացել են։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՊՆ–ի տեղեկատվության համաձայն` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021 թվականի մայիսից ներխուժել են Հայաստանի Հանրապետության՝ 41,78 քառակուսի կիլոմետր չափով ինքնիշխան տարածք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50114964_1:0:1174:880_1920x0_80_0_0_37ff92561e6341725ddecffc3570ff6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեսրոպ առաքելյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, պոդկաստ, аудио
մեսրոպ առաքելյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, պոդկաստ, аудио
Սահմանամերձ բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ ուշացած են. Առաքելյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած ՀՀ սահմանամերձ գոտիների բնակիչների սոցիալական խնդիրներին։
Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող տարածքներում գյուղացիները բախվում են բավականին լուրջ խոչընդոտների և չեն կարողանում իրենց օրվա եկամուտը վաստակել, քանի որ զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12–14–ին իրականացված ագրեսիայի արդյունքում Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ անցել են թշնամու վերահսկողության տակ, որտեղ բնակիչները զրկվել են արոտավայրերում անասնապահությամբ զբաղվելու ու ցանքատարածությունները մշակելու հնարավորությունից։
Ըստ Առաքելյանի` կա սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներին աջակցելու օրենք, ինչը պատերազմից հետո ներառեց Սյունիքի և Գեղարքունիքի առանձին հատվածների որոշ բնակավայրեր, սակայն նշված օրենքի շրջանակում անհրաժեշտ է շատ արագ ցուցաբերել հավելյալ սոցիալական աջակցություն։
«Որոշ բնակիչներ փաստացի իրենց սեփականությունից են զրկվել, քանի որ թշնամու տիրապետության տակ անցած հողատարածքների մի հատվածը մասնավոր էր, հետևաբար առաջացել է մարդկանց եկամուտի փոխհատուցման մասով ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը դեռևս որևէ հույս չի ներշնչում, որ կարճաժամկետ հատվածում հարցը լուծում կստանա և քաղաքացիները հնարավորություն կունենան խաղաղ միջավայրում իրենց գործունեությունը ծավալել, ուստի որորոշակի աջակցության կարևորությունը խիստ հրատապ է»,– ասաց մեր զրուցակիցը։
Առաքելյանի տեղեկացմամբ` 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում թշնամու գործողությունների պատճառով տեղի բնակիչները վնասներ էին կրել, այդ ժամանակ նախարարությունն իրականացրեց վնասների փոխհատուցման ծրագրեր։ Սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում գյուղացիները զրկվել են ոչ միայն անասուններից, այլև վնասվել է նրանց անշարժ գույքը, տեխնիկան։ Մեծ էին ավերածությունները հատկապես Սոթք բնակավայրում։ Նրա պնդմամբ` տեղի բնակիչների վնասների փոխհատուցման ծրագրերը նույնիսկ մի փոքր ուշացել են։
«Անհրաժեշտ է վերականգնել գյուղացիների անասունների գլխաքանակը, օգնել շինաշխատանքներում։ Ոմանց վնասներն այնքան մեծ են, որ նրանք կացարաններում ժամանակավորապես ապրելու խնդիր ունեն։ Հաշվի առնելով ձմռան մոտեցումը` աջակցության ծրագիրը դառնում է հրատապ։ Դա կարևոր է նաև սահմանամերձ համայնքներում բնակչության պահպանությունն ապահովելու առումով»,– նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՊՆ–ի տեղեկատվության համաձայն` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021 թվականի մայիսից ներխուժել են Հայաստանի Հանրապետության՝ 41,78 քառակուսի կիլոմետր չափով ինքնիշխան տարածք։