00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան ներկայացավ դատարան, բայց նիստը կրկին հետաձգվեց

© Sputnik / Asatur YesayantsՍեժ Սարգսյանը դատարանում
Սեժ Սարգսյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Սեժ Սարգսյանը դատարանում
Բաժանորդագրվել
Վկան լսողական սարքի խնդիրը լուծելու համար բավարար ժամանակ է ունեցել, բայց մի քանի նիստի չներկայանալուց հետո դատարան էր եկել առանց լսողական սարքի։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց «Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի պաշտպանի բացակայության հիմքով, իսկ առանցքային վկա Սևակ Քոչարյանի հարցաքննությունն այդպես էլ տեղի չունեցավ։
Նշենք, որ գործով առանցքային վկա Սևակ Քոչարյանը, որի ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը, դատական նիստերին չի ներկայացել ավելի քան չորս անգամ, իսկ դատարանը չի կարող այլ վկայի հարցաքննել, քանի որ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը չի ավարտվել։ Նախորդ նիստերի ընթացքում դատարանը որոշել էր հարկադրանքի միջոց կիրառել, սակայն վկայի ներկայությունն ապահովել չէր հաջողվել։
Թեև Սևակ Քոչարյանը ներկայացավ այսօրվա նիստին, բայց նրա հարցաքննությունը կրկին տեղի չունեցավ լսողական սարքի բացակայության պատճառով։
Նշենք, որ նախկինում նրա հարցաքննությունը կիսատ էր մնացել հենց լսողական խնդիրներ ունենալու պատճառով, դատարանը ստիպված հետաձգել էր նիստը, որպեսզի վկան կարողանա սարքով ներկայանալ, սակայն դրանից հետո Սևակ Քոչարյանը չէր ներկայացել նիստերին, այսօր էլ սարք չուներ։
Դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ վկան բավարար ժամանակ է ունեցել լսողական սարքի խնդիրը լուծելու համար, բայց դատարան է եկել առանց դրա։ Նա հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին վկան պարտավոր է ներկայանալ դատարան, հակառակ դեպքում կրկին կարող են հարկադրանքի միջոց կիրառելու որոշում կայացնել։ Ինչ վերաբերվում է նիստերին չներկայանալուն, ապա Սևակ Քոչարյանը վստահեցրեց, որ ծանուցում չի ստացել։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
0