https://arm.sputniknews.ru/20221110/berdy-nvor-ghekavar-uni-kalanavajric-haghtats-teknatsuin-kin-e-pvokharinel-51122741.html
Բերդը նոր ղեկավար ունի․ կալանավայրից հաղթած թեկնածուին կին է փոխարինել
Բերդը նոր ղեկավար ունի․ կալանավայրից հաղթած թեկնածուին կին է փոխարինել
Sputnik Արմենիա
Մանուչարյանն ավագանու անդամի իր մանդատը վայր էր դրել գրավի դիմաց ազատ արձակվելուց անմիջապես հետո։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T16:10+0400
2022-11-10T16:10+0400
2022-11-10T16:37+0400
հայաստան
բերդ
թեկնածու
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51118388_0:166:1600:1066_1920x0_80_0_0_b2991685c49f66cd44ae26aefe72098b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի։ Նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքապետ է ընտրվել «Զորավոր համայնք» դաշինքի առաջադրած թեկնածուն՝ Աստղիկ Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է համայնքապետարանի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ նիստին ներկա են եղել ավագանու բոլոր 21 անդամները: Առաջադրվել է համայնքի ղեկավարի երեք թեկնածու: Բաց քվեարկությամբ ամենաշատ թվով ձայներ է ստացել Աստղիկ Հակոբյանը՝ 11 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Վահրամ Սուքիասյանը 8 ձայն է ստացել, «Արժանապատիվ սերունդ» դաշինքի թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն:Համայնքի ղեկավարի երդման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը որոշել է հրաժարվել համայնքի ավագանու անդամի իր մանդատից։ Այդ մասին նա հայտարարություն տարածեց անմիջապես այն բանից հետո, երբ դատարանը որոշեց փոխել Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ու նրան ազատ արձակել գրավի դիմաց։ Հարություն Մանուչարյանն անցած տարվանից կալանավորված էր։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանին։Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
բերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51118388_93:0:1514:1066_1920x0_80_0_0_559878e2048b3b6660c24bc51ae0f526.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բերդ, թեկնածու, քվեարկություն
հայաստան, բերդ, թեկնածու, քվեարկություն
Բերդը նոր ղեկավար ունի․ կալանավայրից հաղթած թեկնածուին կին է փոխարինել
16:10 10.11.2022 (Թարմացված է: 16:37 10.11.2022) Մանուչարյանն ավագանու անդամի իր մանդատը վայր էր դրել գրավի դիմաց ազատ արձակվելուց անմիջապես հետո։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի։ Նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքապետ է ընտրվել «Զորավոր համայնք» դաշինքի առաջադրած թեկնածուն՝ Աստղիկ Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է համայնքապետարանի
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստին ներկա են եղել ավագանու բոլոր 21 անդամները: Առաջադրվել է համայնքի ղեկավարի երեք թեկնածու: Բաց քվեարկությամբ ամենաշատ թվով ձայներ է ստացել Աստղիկ Հակոբյանը՝ 11 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Վահրամ Սուքիասյանը 8 ձայն է ստացել, «Արժանապատիվ սերունդ» դաշինքի թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն:
Համայնքի ղեկավարի երդման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը որոշել է հրաժարվել համայնքի ավագանու անդամի իր մանդատից։ Այդ մասին նա հայտարարություն տարածեց անմիջապես այն բանից հետո, երբ դատարանը որոշեց փոխել Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ու նրան ազատ արձակել գրավի դիմաց։ Հարություն Մանուչարյանն անցած տարվանից կալանավորված էր։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։