https://arm.sputniknews.ru/20221031/surik-khachatrjany-knvoj-u-vordineri-het-nvojemberi-1-in-hravirvel-e-dataran-50656649.html
Սուրիկ Խաչատրյանը կնոջ ու որդիների հետ նոյեմբերի 1-ին հրավիրվել է դատարան
Սուրիկ Խաչատրյանը կնոջ ու որդիների հետ նոյեմբերի 1-ին հրավիրվել է դատարան
Sputnik Արմենիա
Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք և ակտիվներ։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T23:47+0400
2022-10-31T23:47+0400
2022-10-31T23:47+0400
սուրիկ խաչատրյան
դատարան
բռնագանձում
օֆշոր
կինո
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/33/86/338641_0:0:1024:577_1920x0_80_0_0_5a6622a8b04e65867bb072db5636603d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 1-ին` ժամը 15։00-ին, կկայանա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ու այլ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։Ընդ որում` դատական օրենսգրքով դատարան չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նաև նրանց բացակայության պայմաններում։Հիշեցնենք` դատախազության ավելի վաղ հրապարակած տեղեկատվության համաձայն` Սուրիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձման է ենթակա ընդհանուր 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք և ակտիվներ։Սուրիկ Խաչատրյանից և ևս 5 անձից 19.1 մլրդ դրամի ապօրինի գույք են ուզում բռնագանձելՄասնավորապես` Երևան քաղաքում գտնվող 5 անշարժ գույք` առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 530 մլն 135 հազար 900 ՀՀ դրամ։Դատարանից պահանջում են նաև դադարեցնել նրա մասնակցության իրավունքը թվով 3 ընկերություններում, 614 մլն 544 հազար 139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 մլրդ 410 մլն 63 հազար 523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 մլրդ 450 մլն 350 հազար 364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, ինչպես նաև օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 մլրդ 098 մլն 300 հազար դրամ ներդրման գումարը:Սուրիկ Խաչատրյանի որդին կրակել է Սյունիքի մարզպետի որդու վրա. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/33/86/338641_0:0:1024:769_1920x0_80_0_0_d6dacfa12c0adfb7da3e1980b8bca969.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրիկ խաչատրյան, դատարան, բռնագանձում, օֆշոր, կինո, որդի
սուրիկ խաչատրյան, դատարան, բռնագանձում, օֆշոր, կինո, որդի
Սուրիկ Խաչատրյանը կնոջ ու որդիների հետ նոյեմբերի 1-ին հրավիրվել է դատարան
Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք և ակտիվներ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 1-ին` ժամը 15։00-ին, կկայանա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ու այլ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։
Պաշտոնական հայտարարությունների
azdarar.am կայքում հրապարակված ծանուցման համաձայն` Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը` Լորետա Բարսեղյանը, որդիները` Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, կնոջ եղբայրը` Վարդան Բարսեղյանն ու քույրը` Լուսինե Բարսեղյանը, ինչպես նաև Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Նորայր Մնացականյանը հրավիրվել են դատական նիստին մասնակցելու որպես պատասխանողներ։
Ընդ որում` դատական օրենսգրքով դատարան չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նաև նրանց բացակայության պայմաններում։
Հիշեցնենք` դատախազության ավելի վաղ հրապարակած տեղեկատվության համաձայն` Սուրիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձման է ենթակա ընդհանուր 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք և ակտիվներ։
Մասնավորապես` Երևան քաղաքում գտնվող 5 անշարժ գույք` առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 530 մլն 135 հազար 900 ՀՀ դրամ։
Դատարանից պահանջում են նաև դադարեցնել նրա մասնակցության իրավունքը թվով 3 ընկերություններում, 614 մլն 544 հազար 139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 մլրդ 410 մլն 63 հազար 523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 մլրդ 450 մլն 350 հազար 364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, ինչպես նաև օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 մլրդ 098 մլն 300 հազար դրամ ներդրման գումարը: