https://arm.sputniknews.ru/20221019/richard-klajdermany-khvostanum-e-ir-ergacankum-nerarel-haj-kvompvozitvorneri-gvortsery-50060238.html
Ռիչարդ Կլայդերմանը խոստանում է իր երգացանկում ներառել հայ կոմպոզիտորների գործերը
Ռիչարդ Կլայդերմանը խոստանում է իր երգացանկում ներառել հայ կոմպոզիտորների գործերը
Sputnik Արմենիա
Կլայդերմենը չի բացառում նաև, որ ապագայում կարող է համագործակցել երիտասարդ հայ երաժիշտների հետ։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T18:21+0400
2022-10-19T18:21+0400
2022-10-19T19:27+0400
համերգ
կոմպոզիտոր
երևան
ռիչարդ կլայդերման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50057963_0:0:1600:901_1920x0_80_0_0_44031448636e33d80850415d132c94d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանն իր հայ երկրպագուների համար մեծ տոն է նախապատրաստում։ Այս մասին երաժիշտն ասել է Երևանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Երաժիշտը հոկտեմբերի 20-ին և 21-ին համերգներով հանդես կգա Երևանում։ Սա նրա երրորդ հայաստանյան այցն է։Կլայդերմանը խոստովանել է, որ երջանիկ է կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ լավ հուշեր ունի այստեղից։ Նրա խոսքով` Երևանյան հանդիսատեսը շատ էմոցիոնալ և ջերմ է։Համերգային ծրագիրը կտարբերվի նախորդներից. ծրագրում տեղ կգտնեն ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ, չի բացառվում, որ կհնչեն նաև իմպրովիզներ։Նշենք, որ հայ հեղինակների ստեղծագործությունները երգացանկում ներառելու ցանկության մասին ֆրանսիացի դաշնակահարը խոսել է դեռ 2017 թվականին` երևանյան իր վերջին այցի ժամանակ։Մամուլի ներկայացուցիչների համար նա հատուկ կատարեց իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Բալլադ Ադելինայի համար» ստեղծագործությունը, որը գրել է Փոլ դե Սենևիլը։Ռիչարդ Կլայդերմանը ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն է ձայնագրել և թողարկել ավելի քան 100 ձայնասկավառակ 90 մլն օրինակով։ Գինեսի ռեկորդների գրքում նրա անուն նշվել է որպես աշխարհի ամենահաջողակ դաշնակահար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50057963_168:0:1591:1067_1920x0_80_0_0_2774291620b69a0876314039c4189917.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համերգ, կոմպոզիտոր, երևան, ռիչարդ կլայդերման
համերգ, կոմպոզիտոր, երևան, ռիչարդ կլայդերման
Ռիչարդ Կլայդերմանը խոստանում է իր երգացանկում ներառել հայ կոմպոզիտորների գործերը
18:21 19.10.2022 (Թարմացված է: 19:27 19.10.2022) Կլայդերմենը չի բացառում նաև, որ ապագայում կարող է համագործակցել երիտասարդ հայ երաժիշտների հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանն իր հայ երկրպագուների համար մեծ տոն է նախապատրաստում։ Այս մասին երաժիշտն ասել է Երևանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Երաժիշտը հոկտեմբերի 20-ին և 21-ին համերգներով հանդես կգա Երևանում։ Սա նրա երրորդ հայաստանյան այցն է։
Կլայդերմանը խոստովանել է, որ երջանիկ է կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ լավ հուշեր ունի այստեղից։ Նրա խոսքով` Երևանյան հանդիսատեսը շատ էմոցիոնալ և ջերմ է։
Համերգային ծրագիրը կտարբերվի նախորդներից. ծրագրում տեղ կգտնեն ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ, չի բացառվում, որ կհնչեն նաև իմպրովիզներ։
Sputnik Արմենիայի թղթակցի հարցին պատասխանելիս` Կլայդերմանն ասել է, որ ապագայում իր երգացանկում կարող է հայտնվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նա չի բացառել նաև համագործակցությունը հայաստանցի երիտասարդ երաժիշտների հետ։
Նշենք, որ հայ հեղինակների ստեղծագործությունները երգացանկում ներառելու ցանկության մասին ֆրանսիացի դաշնակահարը խոսել է դեռ 2017 թվականին` երևանյան իր վերջին այցի ժամանակ։
Մամուլի ներկայացուցիչների համար նա հատուկ կատարեց իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Բալլադ Ադելինայի համար» ստեղծագործությունը, որը գրել է Փոլ դե Սենևիլը։
Ռիչարդ Կլայդերմանը ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն է ձայնագրել և թողարկել ավելի քան 100 ձայնասկավառակ 90 մլն օրինակով։ Գինեսի ռեկորդների գրքում նրա անուն նշվել է որպես աշխարհի ամենահաջողակ դաշնակահար։