https://arm.sputniknews.ru/20221013/inchpes-e-ghrimi-kamrji-vra-pajtats-bernatary-hatum-hajvracakan-sahmany-tesanjut-49723647.html
Ինչպես է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը հատում հայ–վրացական սահմանը. տեսանյութ
Ինչպես է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը հատում հայ–վրացական սահմանը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վրաստանի ֆինանսների փոխնախարարը հայտարարել էր, որ պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել իր երկրի մաքսային սահմանը։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T17:50+0400
2022-10-13T17:50+0400
2022-10-13T18:05+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութեր
տեսանյութ
ղրիմ
կամուրջ
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49723805_0:0:1280:720_1920x0_80_0_0_9b4396925d0152021d0e01dc0814e30d.jpg
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը հատում հայ–վրացական սահմանին գտնվող «Բագրատաշեն» անցակետը։Պոլիէթիլենային թաղանթ տեղափոխող մեքենան մինչ այդ ներմուծման ու արտահանման զննում է անցել։ՊԵԿ–ը երեկ հայտարարել էր, որ ՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։Ավելի ուշ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հայտարարեց, որ պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերըԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49723805_160:0:1120:720_1920x0_80_0_0_0fdc93673bdc322ed0e606106db7a569.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, ղրիմ, կամուրջ, բեռնատար
պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, ղրիմ, կամուրջ, բեռնատար
Ինչպես է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը հատում հայ–վրացական սահմանը. տեսանյութ
17:50 13.10.2022 (Թարմացված է: 18:05 13.10.2022) Վրաստանի ֆինանսների փոխնախարարը հայտարարել էր, որ պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել իր երկրի մաքսային սահմանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը հատում հայ–վրացական սահմանին գտնվող «Բագրատաշեն» անցակետը։
Պոլիէթիլենային թաղանթ տեղափոխող մեքենան մինչ այդ ներմուծման ու արտահանման զննում է անցել։
ՊԵԿ–ը երեկ
հայտարարել էր, որ ՀՀ մուտքի ու ՀՀ-ից ելքի ժամանակ կատարված ռենտգեն զննությամբ բեռնատարի մեջ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Ավելի ուշ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը,
հայտարարեց, որ պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա
բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։