00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այգիս քանդելու եմ. Արմավիրի մարզի խաղողագործների հարցն այդպես էլ լուծում չի ստացել

© Sputnik / Asatur YesayantsԽաղողագործ
Խաղողագործ - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Խաղողագործ
Բաժանորդագրվել
Մթերողներն այս տարի պայմանագրեր չեն կնքել գյուղացիների մի մասի հետ, էկոնոմիկայի նախարարության նոր որոշումը նույնպես չի գոհացրել խաղողագործներին. նրանք էլ որոշել են քանդել այգիները, որոնց վրա մի քանի միլիոն գումար են ծախսել։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի խաղողագործները բողոքում են, որ ոչ միայն չեն կարողանում մթերել իրենց բերքը, այլև որպես սեղանի խաղող վաճառել։ Ոմանք անգամ մտածում են այգիները քանդելու և այլևս խաղողագործությամբ չզբաղվելու մասին։
Բանն այն է, որ սեպտեմբերի վերջին գյուղացիները կառավարության շենքի մոտ ակցիա էին անում և բողոքում, որ մթերում չեն կարողանում իրականացնել, գործարարները գները ինքնարժեքից էլ են իջեցրել` հասցնելով 100 դրամի։ Պահանջում էին, որ իրենցից գոնե 130 դրամով խաղող մթերեն, բայց ասում էին` գործարարները չեն համաձայնում, պայմանագրեր չեն կնքում։ Էկոնոմիկայի նախարարությունն այդ ակցիաներից հետո խաղողի մթերման և վերամշակման ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերում փոփոխություններ կատարեց` երկարացնելով պայմանագրերի կնքման ժամկետը։
Sputnik Արմենիան այցելել է Արմավիրի մարզ` Շենավան և Բերքաշատ գյուղեր` խնդրին ծանոթանալու և պարզելու համար` արդյոք խաղողագործներին բավարարել է նախարարության վերջին փոփոխությունը։ Գյուղերով անցնելիս նկատեցինք, որ գրեթե բոլոր վազերի վրա խաղող կա, մի մասն էլ արդեն փչանում է։
Շենավան գյուղի բնակիչ Կարեն Պողոսյանը, որը 1.5 հա տարածքում արդեն 3 տարի տեխնիկական խաղող է աճեցնում (միջինում 20-25 տոննա է լինում, կախված է տեսակից), մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն իր, այլև ամբողջ գյուղի տեխնիկական խաղողի մոտ 60%–ը դեռևս վազերի վրա է, բերքը փչանում է, նմանվում է չամիչի ու դառնում ոչ պիտանի։ Անգամ բողոքի ակցիայից և կառավարության նոր որոշումից հետո, ըստ խաղողագործի, ոչ մի փոփոխություն չի եղել, իսկ վիճակն ավելի է վատանում։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Պողոսյան
Фермер из села Шенаван Армавирской области Карен показывает испорченный виноград на своем винограднике - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Կարեն Պողոսյան
Այս տարի ոչ մի մթերող կազմակերպություն պայմանագիր չի կնքել Կարենի հետ, չնայած նա 20 տարի եղել է Երևանի «Արարատ» կոնյակի գործարանին խաղող մատակարարողներից մեկը։ Վերջին տարիներին աշխատել է նաև Ամասիայում գործող մթերման կետի հետ։ Նրա խոսքով` Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մարզի մասնաճյուղն էլ պայմանագրեր է կնքել շատ սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ և 120 դրամի փոխարեն այսօր արդեն ավելի էժան գնով` 100 դրամով։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Պողոսյանը ցույց է տալիս փչացող բերքը
Фермер из села Шенаван Армавирской области Карен показывает испорченный виноград на своем винограднике - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Կարեն Պողոսյանը ցույց է տալիս փչացող բերքը
«Ես հասկանում եմ, որ այս մարդիկ բիզնես հոգեբանություն ունեն, մենք էլ ենք ինչ–որ տեղ բիզնեսմեն։ Իրենք ցանկանում են ցածր գնով մթերել, մենք էլ ցանկանում ենք բարձր գնով իրացնել։ Կարծում եմ` այս պարագայում պետությունը պետք է որպես «արբիտր» հանդես գա, որպեսզի կարգավորեն հարցը։ Նրանք ասում են, թե մասնավորի վրա չեն կարող որևէ կերպ ազդել, սխալ են ասում, քանի որ գյուղատնտեսությունը պարենային անվտանգության հարց լուծող ճյուղն է»,– ասաց Կարենը։
Նա հիշեց, որ նույն խնդիրը եղել է նաև տարիներ առաջ` նախորդ իշխանությունների օրոք, սակայն այն ժամանակ կարողացել են լծակներ օգտագործել և գործարարների հետ պայմանավորվել գյուղացիների համար հնարավորինս հարմար գնով մթերելու հարցում։
Կարենը ոչ միայն խաղողագործությամբ է զբաղվում, այլև բանջարեղեն է աճեցնում` պղպեղ, լոլիկ, վարունգ, ինչի շնորհիվ էլ կարողանում է իր առօրյա ծախսերը հոգալ։ Ամեն դեպքում նա խնդիր է տեսնում նաև բանջարաբուծության ոլորտում, քանի որ շոգին դիմացող սերմեր չկան, իրենցից էլ մթերքը հնարավորինս էժան գնում են, բայց մի քանի անգամ թանկ վերավաճառում։
Սամվել Մաթևոսյանն էլ 12 տարի շարունակ խաղող է աճեցնում 5 հա տարածքում, սակայն հստակ որոշել է` քանդելու է ամբողջը։ Միջինում իր այգուց նա 30-35 տոննա խաղողի բերք է կարողանում ստանալ, որն այս տարի մնացել է վազերի վրա։ Մինչև 2021 թվականը Սամվելը Գագիկ Ծառուկյանի գործարանին է խաղող մատակարարել, հետո 1 տարի մի քանի տեղ է վաճառել մթերքը, մի կերպ գլորել տարին։ Այսօր արդեն ոչ մի գործարարի հետ պայմանագիր չունի, հրաժարվում են, քանի որ սահմանափակ քանակությամբ մարդկանց հետ են աշխատում։
© Sputnik / Asatur YesayantsՍամվել Մաթևոսյան
Фермер из села Бердашат Армавирской области Самвел на винограднике Карена - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Սամվել Մաթևոսյան
Սամվելը համոզված է` խաղողագործության ոլորտը Հայաստանում գնալով մեռնում է, իշխանությունն էլ դրա համար ոչինչ չի անում։ Նա էլ է բանջարաբուծությամբ զբաղվում` շուրջ 55 հա տարածքում պղպեղ, լոլիկ, սոխ, սեխ, ձմերուկ, վարունգ և այլ բանջարեղեն է աճեցնում։
© Sputnik / Asatur YesayantsՍամվել Մաթևոսյանը նաև բանջարաբուծությամբ է զբաղվում
Фермер из села Бердашат Армавирской области Самвел с мешками лука - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Սամվել Մաթևոսյանը նաև բանջարաբուծությամբ է զբաղվում
Ե՛վ Կարենը, և՛ Սամվելը վստահեցնում են` Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ամեն ջանք գործադրում է, որ այս խնդիրը տրամաբանական լուծում ստանա։
Խաղողագործները գործարարների քայլերի մեջ նաև միտում են տեսնում, ասում են` նրանք ծանոթների հետ են պայմանագրեր կնքում։
Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք աշխատանքներ են տանում խաղողագործների հետ, որպեսզի խնդիրը հնարավորին չափ լուծվի։
Նրա խոսքով` նախարարությունը խաղողի պահանջարկի և իրացման մակարդակի բարձրացման քաղաքականություն է մշակում։ Ըստ Ղազարյանի` այս պահին պահանջարկի խնդիր կա` հատկապես արտահանման առումով, քանի որ հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ հիմա փոքր–ինչ անկայուն վիճակ է։
Ագրովերամշակման վարչության պետը նշեց, որ կոնյակի սպիրտի հարցում էլ է պետությունն օժանդակում` տուրքի չափով աջակցություն է տրամադրում (100 000 լիտրից ավելի արտահանման դեպքում յուրաքանչյուր 1 լիտրի դիմաց արտահանողն ազատվում է 100 դրամ պետական տուրքի վճարումից. խմբ)։ Ղազարյանը համոզված է`այդ ամենը կնպաստի, որպեսզի կոնյակի սպիրտի ինքնարժեքը մի փոքր նվազի, իսկ մրցունակությունը բարձրանա։
Լրահոս
0