https://arm.sputniknews.ru/20221006/irenc-bnakarannery-vardzvov-tvvoghnery-chen-karvoghana-khusapel-harkeric-finansneri-nakharar-49381331.html
Իրենց բնակարանները վարձով տվողները չեն կարողանա խուսափել հարկերից. ֆինանսների նախարար
Իրենց բնակարանները վարձով տվողները չեն կարողանա խուսափել հարկերից. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Պասիվ եկամուտ ստացողները ստիպված կլինեն իրենց եկամտի 10 տոկոսը վճարել պետությանը։ 06.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-06T12:31+0400
2022-10-06T12:31+0400
2022-10-06T12:33+0400
բնակարան
վարձ
հարկեր
տիգրան խաչատրյան
հհ ֆինանսների նախարարություն
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752581_0:0:1600:901_1920x0_80_0_0_59119c9fc057a24d7baaa483886117f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրենց բնակարանները վարձակալության տվող կամ գումարը որպես փոխառություն տվող քաղաքացիներն այսուհետ չեն կարողանա խուսափել հարկերից։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում միկրոձեռնարկատիրությանը վերաբերող փոփոխություններ նախագիծը։ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնինՆախարարը նախ հիշեցրեց, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Տիգրան Խաչատրւյանը հայտնեց, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։Նախարարի խոսքով` օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում այսօրինակ պասիվ եկամուտները չազատել հարկումից, մասնավորապես` 10 տոկոս եկամտահարկից։Բացի այդ նոր կարգավորմամբ նախատեսվում է սահմանափակել նաև վարձու աշխատողների աշխատավարձերից հարկվող եկամտահարկից խուսափելու հնարավորությունը։Եթե հավանում է ՀՀ-ում աշխատելը, խնդրեմ. Պուտինը և Փաշինյանը քննարկել են միգրացիոն հոսքերըՏիգրան Խաչատրյանի խոսքով` որպես միկրոձեռնակատերեր գրանցված գործատուներն իրենց աշխատողներին վճարվող աշխատավարձի դիմաց եկամտահարկ չեն վճարում։ Բացի այդ, երբեմն խոշոր ընկերություններն իրենց աշխատողներին գրանցում են որպես միկրոձեռնարկատեր` խուսափելով նրա եկամուտների դիմաց հարկումից։Այդուհանդերձ, Ֆինանսների նախարարի համոզմամբ, առաջարկվող խստացումներն ամբողջ հարկային դաշտը չեն կարող կարգավորել։Կառավարությունը քննարկման ավարտին հաստատեց նախագծերի փաթեթը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու ընդունմանը։Նշենք, որ Հայաստանում վերջին շրջանում, ՌԴ–ից տեղափոխվածների ներհոսքով պայմանավորված, բավական աշխուժացել է բնակարանների վարձակալության գործընթացը։Պետության եկամուտների վրա, սակայն, այս աճը չի նկատվում։Սեփականություն ունեցող մարդկանց սպասելիքները մեծ են, նրանք գները չեն իջեցնում. փորձագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752581_0:0:1424:1068_1920x0_80_0_0_be206ec663e049a7fcaf18b9078f7385.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բնակարան, վարձ, հարկեր, տիգրան խաչատրյան, հհ ֆինանսների նախարարություն, բյուջե
բնակարան, վարձ, հարկեր, տիգրան խաչատրյան, հհ ֆինանսների նախարարություն, բյուջե
Իրենց բնակարանները վարձով տվողները չեն կարողանա խուսափել հարկերից. ֆինանսների նախարար
12:31 06.10.2022 (Թարմացված է: 12:33 06.10.2022) Պասիվ եկամուտ ստացողները ստիպված կլինեն իրենց եկամտի 10 տոկոսը վճարել պետությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրենց բնակարանները վարձակալության տվող կամ գումարը որպես փոխառություն տվող քաղաքացիներն այսուհետ չեն կարողանա խուսափել հարկերից։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում միկրոձեռնարկատիրությանը վերաբերող փոփոխություններ նախագիծը։
Նախարարը նախ հիշեցրեց, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Տիգրան Խաչատրւյանը հայտնեց, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։
«Օրինակ`մարդը կարող է հայտարարել, որ միկրոձեռնարկատեր է, և իր սեփական գույքը տալ վարձակալության, վարձակալությունից, օրինակ, բնակարանի վարձից ստացած եկամուտները պահանջել, որ չհարկվեն, որովհետև իր կարգավիճակը հայտարարվել է որպես միկրոձեռնարկատերի կարգավիճակ։ Այն դեպքում, երբ բնակարանի վարձակալության դեպքում քաղաքացին իր ստացած եկամուտներից պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ։ Մեկ այլ դեպքում մարդը կարող է փոխառության տալ իր գումարը մեկ այլ անձի, ու փոխառության դիմաց ստացած տոկոսային եկամուտները, որպես միկրոձեռնարկատեր, պահանջել, որ չհարկվեն»,– ասաց Խաչատրյանը։
Նախարարի խոսքով` օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում այսօրինակ պասիվ եկամուտները չազատել հարկումից, մասնավորապես` 10 տոկոս եկամտահարկից։
Բացի այդ նոր կարգավորմամբ նախատեսվում է սահմանափակել նաև վարձու աշխատողների աշխատավարձերից հարկվող եկամտահարկից խուսափելու հնարավորությունը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով` որպես միկրոձեռնակատերեր գրանցված գործատուներն իրենց աշխատողներին վճարվող աշխատավարձի դիմաց եկամտահարկ չեն վճարում։ Բացի այդ, երբեմն խոշոր ընկերություններն իրենց աշխատողներին գրանցում են որպես միկրոձեռնարկատեր` խուսափելով նրա եկամուտների դիմաց հարկումից։
Այդուհանդերձ, Ֆինանսների նախարարի համոզմամբ, առաջարկվող խստացումներն ամբողջ հարկային դաշտը չեն կարող կարգավորել։
«Մենք հասկանույմ ենք, որ քանի դեռ կան տարբերվող հարկային ռեժիմներ, դրանք շարւնակելու են խնդրահարույց լինել։ Դրանք խնդրահարույց չեն լինի միայն այն ժամանակ, երբ մենք կունենանք հարկման միասնական ռեժիմ»,– ասաց Խաչատրյանը։
Կառավարությունը քննարկման ավարտին հաստատեց նախագծերի փաթեթը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու ընդունմանը։
Նշենք, որ Հայաստանում վերջին շրջանում, ՌԴ–ից տեղափոխվածների ներհոսքով պայմանավորված, բավական աշխուժացել է բնակարանների վարձակալության գործընթացը։Պետության եկամուտների վրա, սակայն, այս աճը չի նկատվում։