00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել. Տեր–Պետրոսյան

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին և գնահատել այն` հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։ Նման հայտարարություն է արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը` արձագանքելով «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին։ Հայտարարությունը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության` ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։
Մասնավորապես` ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով։ Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)։ Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է` հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
«Այսպիսով պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը»,–գրել է Մուսինյանը:
Լևոն Տեր–Պետրոսյանն ընդգծել է, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի է ունեցել նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացել է առաջին լուրջ քաղաքական բանավեճը:
Նախագահը գնահատում է «Հայկական Ժամանակի» հրապարակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման տեսանկյունից:
«Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»,–նշել է նա։
Ավելի վաղ` սեպտեմբերի 26-ին, ՀՀ առաջին նախագահն իր հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջների մասին տեղեկություն ունեն միայն վարչապետը և իշխանության մի նեղ շրջանակ:
«Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից»,–գրել է Մուսինյանը` մեջբերելով Տեր–Պետրոսյանի խոսքերը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Մեկ օր անց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնեց, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։
Տեր–Պետրոսյանն ընթերցեց հայտարարության տեքստը եթերում։ Դրանում, մասնավորապես, հանրությանը դժվարին շրջանում միասնության կոչ էր արվում` ի շահ պետության ու պետականության։
2 օր անց էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց։ Իր ասուլիսում նա հայտարարեց, որ հանդիպում, այո՛, եղել է, սակայն Տեր–Պետրոսյանի ասած թուղթն իրենք չեն տեսել. այդպիսի բան իրենց չի ներկայացվել։
Սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են։
Լրահոս
0