https://arm.sputniknews.ru/20221003/pvokhvarchapet-mher-grigvorjann-yndunel-e-amn-despanin-49250122.html
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Sputnik Արմենիա
Լին Թրեյսին կարևորել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը ադրբեջանական ագրեսիայից տուծաժ բնակավայրեր: 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T18:25+0400
2022-10-03T18:25+0400
2022-10-03T18:26+0400
մհեր գրիգորյան
ամն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49249019_0:48:700:443_1920x0_80_0_0_e3d834f5d9f49caab5c38c28097af060.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Դեսպանը կարևորել է կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի տուծաժ բնակավայրեր:Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել էին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները նույն նպատակով այցելել էին Ջերմուկ։ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49249019_51:0:674:467_1920x0_80_0_0_9ac2dc8c4376eae51d54ce2c76a91660.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, ամն, հայաստան, ադրբեջան
մհեր գրիգորյան, ամն, հայաստան, ադրբեջան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
18:25 03.10.2022 (Թարմացված է: 18:26 03.10.2022) Լին Թրեյսին կարևորել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը ադրբեջանական ագրեսիայից տուծաժ բնակավայրեր:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ
կառավարության մամուլի ծառայությունը։
Դեսպանը կարևորել է կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի տուծաժ բնակավայրեր:
Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի մասին, անդրադարձել ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն
այցելել էին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները նույն նպատակով
այցելել էին Ջերմուկ։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: