00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կկարողանան շրջանցել դասընթացի փուլը. Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կլինեն

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի փաստաբանների պալատ
Հայաստանի փաստաբանների պալատ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Հայաստանի փաստաբանների պալատ
Բաժանորդագրվել
Բազմաթիվ դատախազներ, դատավորներ, քննիչներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ոլորտում, փոփոխությունների շնորհիվ ստիպված չեն լինի նոր ավարտած ուսանողի հետ դասերի մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանական որակավորման քննություն հանձնելու համար Փաստաբանների պալատի դպրոցն ավարտելն այլևս պարտադիր չի լինի։ Այս մասին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։
Նրա խոսքով` սա չի նշանակում, որ միայն հանրակրթական գիտելիքները բավական կլինեն որակավորում անցնելու համար։
ԱԱԾ–ի շենքի մոտ սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել են փաստաբանի վրա
«Բազային գիտելիքներ հարկավոր են, այն պարտադիր է։ Փոփոխությունների գաղափարը կայանում է նրանում, որ բարձր որակավորում ու մասնագիտական ստաժ ունեցող անձինք հնարավորություն ունենան Փաստաբանական դպրոցի սովորելու փուլը շրջանցել և միայն որակավորման քննություններ հանձնելու միջոցով կարողանան մատուցել փաստաբանական արտոնագրված ծառայություններ։ Օրինակ` բազմաթիվ դատախազներ, դատավորներ, քննիչներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են այս ոլորտում, ստիպված չլինեն նոր ավարտած ուսանողի հետ դասերի մասնակցել»,– նշեց Մինասյանը։
Նրա խոսքով` առաջնահերթություն է տրվելու գիտնականներին, դոկտորներին, գիտությունների թեկնածուներին, որպեսզի նրանք էլ կարողանան շրջանցել դասընթացի փուլը։
Խոսելով որակավորման հանձնաժողովի մասին, փոխնախարարը շեշտեց, որ այն բավականին կայացած է, և այդ առումով գլոբալ փոփոխություններ նախատեսված չեն։ Նա ընդգծեց, որ ընդլայնվելու են փաստաբանական խորհրդի լիազորությունները, ինչն էլ կնպաստի որակավորման հանձնաժողովի կազմման ընթացքում խորհրդի ձայնն ավելի լսելի դարձնելուն։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Փաստաբանների պալատի ղեկավար կազմը` նախագահը, խորհրդի անդամները կարող են քաղաքական դիրքորոշում հայտնել, նա նշեց, որ միջազգային գործընկերները խորհուրդ են տալիս զերծ մնալ այդ ամենից։
«Անհատ փաստաբանները կարող են լինել քաղաքական թիմի անդամ և իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնել։ Այս նախագծում նոր դրույթ կա՝ պալատի նախագահի և խորհրդի անդամի համար քաղաքական չեզոքության նորմ է ավելացվել, որպեսզի նրանց դիմելուց քաղաքացիների մոտ կաշկանդվածություն չլինի»,– ասաց Մինասյանը։
Նա նաև շեշտեց, որ կոպտագույն սանկիցաներ չեն կիրառվի, բայց եթե խորհրդի անդամը կամ պալատի նախագահն ակնհայտ քաղաքական կոչով հանդես գա և խախտի տվյալ օրենքը, ապա այդ ամենը հիմք կարող է հանդիսանալ, որ նույնիսկ արտոնագիրը դադարեցնելու հարց քննարկվի։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն դրական եզրակացություն տվեց նախագծի փաթեթին։
Լրահոս
0