00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը Ժնևում. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնում

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ժնևում
Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ժնևում - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ժնևում
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Նշենք, որ ժնևյան բանակցությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ–ն, որում ասված է, թե Բայրամովն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, և ընդգծել է «Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելու», փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված նախնական համաձայնությունների հիման վրա ամենակարճ ժամկետներում տրանսպորտային-հաղորդակցական գծերը բացելու, սահմանազատման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:
Երեկ առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Գերատեսչությունը հայտարարել էր, որ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող ադրբեջանական սադրանքներին (սեպտեմբերի 1-14-ին ու 28-ին. խմբ.)՝ հայկական կողմը կմասնակցի Բայրամովի հետ նախատեսված հանդիպմանը։
Սեպտեմբերի 19-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում արդեն տեղի էր ունեցել Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Մայիսին 12-ին էլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին Դուշանբեում, այդ անգամ` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։
Լրահոս
0