https://arm.sputniknews.ru/20221001/hh-um-ansharzh-gujqi-vardzakalutjan-pahanjarky-ktruk-avelacel-e-sahmanapak-arajarki-fvonin-49162873.html
ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին
ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին
Sputnik Արմենիա
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բնակարանների և տների վարձակալության գների թանկացման... 01.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-01T14:32+0400
2022-10-01T14:32+0400
2022-10-01T14:32+0400
անշարժ գույք
հայաստան
ռուսաստան
վարձ
բնակարան
հյուրանոց
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49163017_0:106:1600:1006_1920x0_80_0_0_d4575c1392e5e603664bfc5a55f629e0.jpg
Եթե վարձակալության գները շարունակեն բարձրանալ, շատերը ՀՀ–ն կդիտարկեն որպես տրանզիտ ուղղություն
Sputnik Արմենիա
Եթե վարձակալության գները շարունակեն բարձրանալ, շատերը ՀՀ–ն կդիտարկեն որպես տրանզիտ ուղղություն
Քանի որ անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է, իսկ առաջարկը շատ սահմանափակ է, սեփականատերերը բնականաբար օգտվում են իրավիճակից և փորձում ավելի շահեկան պայմաններով վարձակալության տալ իրենց բնակարանները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մերի Հովսեփյանը։ՌԴ-ում հայտարարված զորահավաքով ու Հայաստան մեծ թվով, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մուտքով պայմանավորված` վարձով բնակարանների գները կրկին թանկացել են: Եթե հավանում է ՀՀ-ում աշխատելը, խնդրեմ. Պուտինը և Փաշինյանը քննարկել են միգրացիոն հոսքերը«Եթե դիտարկում ենք Հայաստանի հյուրանոցների և հյուրատների առաջիկա մեկ–երկու ամիսների հասանելիությունը, ապա տեսնում ենք, որ տեղերն արդեն մոտ 98 տոկոսով զբաղված են։ Սա վկայում է բարձր պահանջարկի մասին։ ՌԴ–ում զորահավաքի հայտարարությունից անմիջապես հետո կտրուկ ավելացավ Ռուսաստանից դեպի Հայաստան ավիաչվերթների քանակը։ Միջին տվյալներով` օրվա ընթացքում տեղի է ունենում 30–40 չվերթ, գերակշռում են Մոսկվայից ու Սոչիից ժամանողները։ Միայն օդային ճանապարհով եկած ուղաևորահոսքերի պատկերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջին 7-9 օրվա ընթացքում Հայաստան է եկել մոտ 50 հազար մարդ»,– նշեց տնտեսագետը։Հովսեփյանի կարծիքով` հենց նրանք էլ ձևավորում են վարձակալական պահանջ անշարժ գույքի շուկայում։ Արդյունքում գները որոշ դեպքերում նույնիսկ ուռճացված կերպով բարձրանում են։Նրա փոխանցմամբ` այս պահին հյուրանոցներում և հյուրատներում առաջիկա ամիսներին ռեզերվացիան ամբողջությամբ արված է, ուստի այլընտրանքային տարբերակներ են դիտվում բնակարաններն ու տները։ Ըստ նրա` շատ են դեպքերը, երբ մարդիկ վարձակալությամբ տրամադրում են իրենց բնակարանների առանձին սենյակները։«Այդուհանդերձ դրական է այն, որ եթե սկզբնական շրջանում նկատելի էր հոսքերի կենտրոնացում Երևանում, ապա այժմ գների կտրուկ բարձրացման և առաջարկի խիստ սահմանափակ լինելու հետևանքով շարժը հետզհետե տեղափոխվում է մարզեր։ Այդ միտումը վստահաբար դեռ որոշ ժամանակ կշարունակվի, ինչն իր հերթին աշխուժացնում է կյանքը ՀՀ մարզերում»,– ասաց տնտեաագետը։ Գործարքները նվազում են, գները` աճում. անշարժ գույքի շուկան 2022թ-ի հուլիսինՀովսեփյանը, սակայն, մատնանշեց այն հանգամանքը, որ եթե մեզանում բնակարանների ու տների վարձակալության գները շարունակեն բարձրանալ, և եթե այս հոսքերը պահպանվեն, ապա ինչ–որ մի պահից սկսած` կառաջանան խնդիրներ։ Շատերը մեր երկիրը կսկսեն դիտարկել որպես տարանցիկ ուղղություն և կմտածեն այլ երկրներում հանգրվանելու և այնտեղ իրենց գործունեությունը շարունակելու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49163017_78:0:1498:1065_1920x0_80_0_0_7e828c1fbeaadb76989819ed05b73aa5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անշարժ գույք, հայաստան, ռուսաստան, վարձ, բնակարան, հյուրանոց, պոդկաստ, аудио
անշարժ գույք, հայաստան, ռուսաստան, վարձ, բնակարան, հյուրանոց, պոդկաստ, аудио
ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բնակարանների և տների վարձակալության գների թանկացման պատճառներին։
Քանի որ անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է, իսկ առաջարկը շատ սահմանափակ է, սեփականատերերը բնականաբար օգտվում են իրավիճակից և փորձում ավելի շահեկան պայմաններով վարձակալության տալ իրենց բնակարանները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մերի Հովսեփյանը։
ՌԴ-ում հայտարարված զորահավաքով ու Հայաստան մեծ թվով, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մուտքով պայմանավորված` վարձով բնակարանների գները կրկին թանկացել են:
«Եթե դիտարկում ենք Հայաստանի հյուրանոցների և հյուրատների առաջիկա մեկ–երկու ամիսների հասանելիությունը, ապա տեսնում ենք, որ տեղերն արդեն մոտ 98 տոկոսով զբաղված են։ Սա վկայում է բարձր պահանջարկի մասին։ ՌԴ–ում զորահավաքի հայտարարությունից անմիջապես հետո կտրուկ ավելացավ Ռուսաստանից դեպի Հայաստան ավիաչվերթների քանակը։ Միջին տվյալներով` օրվա ընթացքում տեղի է ունենում 30–40 չվերթ, գերակշռում են Մոսկվայից ու Սոչիից ժամանողները։ Միայն օդային ճանապարհով եկած ուղաևորահոսքերի պատկերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջին 7-9 օրվա ընթացքում Հայաստան է եկել մոտ 50 հազար մարդ»,– նշեց տնտեսագետը։
Հովսեփյանի կարծիքով` հենց նրանք էլ ձևավորում են վարձակալական պահանջ անշարժ գույքի շուկայում։ Արդյունքում գները որոշ դեպքերում նույնիսկ ուռճացված կերպով բարձրանում են։
«Սահմանափակ առաջարկի պայմաններում նախորդ ամիսների ընթացքում նկատվում էր միտում, ըստ որի` մարդիկ, ովքեր նախապես մտադրություն չունեին վարձակալությամբ տրամադրել իրենց անշարժ գույքը, հիմա այլ մոտեցում են ցուցաբերում։ Ոմանք նույնիսկ ունենալով անշարժ գույք նաև մարզերում` տեղափոխվում են այնտեղ, իսկ Երևանում գտնվող իրենց բնակարանը կամ տունն ավելի բարենպաստ պայմաններով կամ բարձր գներով տալիս են վարձակալության»,– ասաց տնտեսագետը։
Նրա փոխանցմամբ` այս պահին հյուրանոցներում և հյուրատներում առաջիկա ամիսներին ռեզերվացիան ամբողջությամբ արված է, ուստի այլընտրանքային տարբերակներ են դիտվում բնակարաններն ու տները։ Ըստ նրա` շատ են դեպքերը, երբ մարդիկ վարձակալությամբ տրամադրում են իրենց բնակարանների առանձին սենյակները։
«Այդուհանդերձ դրական է այն, որ եթե սկզբնական շրջանում նկատելի էր հոսքերի կենտրոնացում Երևանում, ապա այժմ գների կտրուկ բարձրացման և առաջարկի խիստ սահմանափակ լինելու հետևանքով շարժը հետզհետե տեղափոխվում է մարզեր։ Այդ միտումը վստահաբար դեռ որոշ ժամանակ կշարունակվի, ինչն իր հերթին աշխուժացնում է կյանքը ՀՀ մարզերում»,– ասաց տնտեաագետը։
Հովսեփյանը, սակայն, մատնանշեց այն հանգամանքը, որ եթե մեզանում բնակարանների ու տների վարձակալության գները շարունակեն բարձրանալ, և եթե այս հոսքերը պահպանվեն, ապա ինչ–որ մի պահից սկսած` կառաջանան խնդիրներ։ Շատերը մեր երկիրը կսկսեն դիտարկել որպես տարանցիկ ուղղություն և կմտածեն այլ երկրներում հանգրվանելու և այնտեղ իրենց գործունեությունը շարունակելու մասին։