https://arm.sputniknews.ru/20220929/hh-razmakan-tsakhsery-2023tin-arajin-angam-kgerazancen-1-miliard-dvolary-bjujei-nakhagits-49090456.html
ՀՀ ռազմական ծախսերը 2023թ.–ին առաջին անգամ կգերազանցեն 1 միլիարդ դոլարը. բյուջեի նախագիծ
ՀՀ ռազմական ծախսերը 2023թ.–ին առաջին անգամ կգերազանցեն 1 միլիարդ դոլարը. բյուջեի նախագիծ
Sputnik Արմենիա
2023թ–ի բյուջեի պաշտպանության ծախսերի հոդվածը ֆինանսական փաստաթղթի ամենախոշոր հատվածն է։ 29.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-29T17:48+0400
2022-09-29T17:48+0400
2022-09-29T17:57+0400
հայաստան
բյուջե
ծախս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28625414_0:0:1024:577_1920x0_80_0_0_b66cd5176db3d54deb8787e791c2a0b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանական ծախսերը 2023 թվականին կկազմեն 501,3 մլրդ դրամ (շուրջ 1,3 մլրդ դոլար)։Այս գումարը ավելի քան 40%-ով գերազանցում է 2022թ–ի նույն հոդվածի ցուցանիշը, ինչի արդյունքում ՀՀ ողջ պատմության մեջ առաջին անգամ երկրի ռազմական բյուջեն կգերազանցի 1 մլրդ դոլարը։Բացի այդ, ռազմական բյուջեն ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կգերազանցի նաև սոցիալական ծախսերի ավանդաբար ամենածախսատար հոդվածի` կենսաթոշակային ապահովման ծախսերը, որը հաջորդ տարվա համար նախատեսված է 422 մլրդ 304 մլն դրամի չափով։Պետական աշխատավարձերը կավելանան, պարգևավճարները կնվազեն. ֆինանսների նախարարՀիշեցնենք` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը։ Այն շուրջ 354 միլիարդով կգերազանցի 2022-ի ֆինանսական փաստաթուղթը։Դրա համաձայն` 2023թ–ին նախատեսված եկամուտները կկազմեն 2 301 291 155 200 դրամ (2022թ–ի 1 947 784 475 500 դրամի փոխարեն), ծախսերը կկազմեն 2 590 147 050 700 դրամ (2022թ–ի 2 184,040 185 100 դրամի փոխարեն), դեֆիցիտը` 288 855 895 500 դրամ (2022թ–ի 236 255 709 600 դրամի փոխարեն)։Տնտեսական աճն ինչպես այս տարվա, այնպես էլ հաջորդ տարվա համար նախատեսվել է 7 տոկոս։2022–ին կառավարության պարտքը 6.7%-ով նվազել է, 2023-ին նախատեսվում է ևս 3% անկում. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28625414_118:0:947:622_1920x0_80_0_0_8eaa5c6136001c402cd1c654d4c4cbe9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բյուջե, ծախս
ՀՀ ռազմական ծախսերը 2023թ.–ին առաջին անգամ կգերազանցեն 1 միլիարդ դոլարը. բյուջեի նախագիծ
17:48 29.09.2022 (Թարմացված է: 17:57 29.09.2022) 2023թ–ի բյուջեի պաշտպանության ծախսերի հոդվածը ֆինանսական փաստաթղթի ամենախոշոր հատվածն է։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանական ծախսերը 2023 թվականին կկազմեն 501,3 մլրդ դրամ (շուրջ 1,3 մլրդ դոլար)։
Այս գումարը ավելի քան 40%-ով գերազանցում է 2022թ–ի նույն հոդվածի ցուցանիշը, ինչի արդյունքում ՀՀ ողջ պատմության մեջ առաջին անգամ երկրի ռազմական բյուջեն կգերազանցի 1 մլրդ դոլարը։
Բացի այդ, ռազմական բյուջեն ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կգերազանցի նաև սոցիալական ծախսերի ավանդաբար ամենածախսատար հոդվածի` կենսաթոշակային ապահովման ծախսերը, որը հաջորդ տարվա համար նախատեսված է 422 մլրդ 304 մլն դրամի չափով։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը։ Այն շուրջ 354 միլիարդով կգերազանցի 2022-ի ֆինանսական փաստաթուղթը։
Դրա համաձայն` 2023թ–ին նախատեսված եկամուտները կկազմեն 2 301 291 155 200 դրամ (2022թ–ի 1 947 784 475 500 դրամի փոխարեն), ծախսերը կկազմեն 2 590 147 050 700 դրամ (2022թ–ի 2 184,040 185 100 դրամի փոխարեն), դեֆիցիտը` 288 855 895 500 դրամ (2022թ–ի 236 255 709 600 դրամի փոխարեն)։
Տնտեսական աճն ինչպես այս տարվա, այնպես էլ հաջորդ տարվա համար նախատեսվել է 7 տոկոս։