https://arm.sputniknews.ru/20220923/tshambarakum-vostikanin-spanel-en-vrezhic-drdvats-qkn-manramasner-e-hajtnum-48798483.html
Ճամբարակում ոստիկանին սպանել են վրեժից դրդված. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ճամբարակում ոստիկանին սպանել են վրեժից դրդված. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
32-ամյա տղամարդը մտել է արագ սննդի կետ, հայհոյել և դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Ճամբարակի բնակչին։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T16:46+0400
2022-09-23T16:46+0400
2022-09-23T16:49+0400
հայաստան
սպանություն
գեղարքունիքի մարզ
ոստիկան
հհ քննչական կոմիտե
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48797837_0:0:1280:720_1920x0_80_0_0_7d1d05be655ed71c4d64ad5ed031b13d.jpg
Ճամբարակ քաղաքի բնակիչ Սիփան Սարիբեկյանի սպանության շարժառիթը վրեժն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի համաքաղաքացին է` 37 տարեկան։«Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ, հայհոյել նրան, որից հետո անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 19:20-ի սահմանում, ոստիկանությունը «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:Shamchyan.com-ը հայտնել էր, որ սպանվածը ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, կապիտան Սիփան Սարիբեկյանն է։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48797837_180:0:1140:720_1920x0_80_0_0_09cdf19364c8c6da39e35ae755a51771.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, видео, գեղարքունիքի մարզ, ոստիկան, հհ քննչական կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, սպանություն, видео, գեղարքունիքի մարզ, ոստիկան, հհ քննչական կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր
Ճամբարակում ոստիկանին սպանել են վրեժից դրդված. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
16:46 23.09.2022 (Թարմացված է: 16:49 23.09.2022) 32-ամյա տղամարդը մտել է արագ սննդի կետ, հայհոյել և դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Ճամբարակի բնակչին։
Ճամբարակ քաղաքի բնակիչ Սիփան Սարիբեկյանի սպանության շարժառիթը վրեժն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի համաքաղաքացին է` 37 տարեկան։
«Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ, հայհոյել նրան, որից հետո անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 19:20-ի սահմանում, ոստիկանությունը «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Shamchyan.com-ը հայտնել էր, որ սպանվածը ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, կապիտան Սիփան Սարիբեկյանն է։