https://arm.sputniknews.ru/20220923/mahacel-e-amn-petqartughar-entvoni-blinkeni-hajry-48774684.html
Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը
Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը
Sputnik Արմենիա
Պետդեպարտամենտի ղեկավարի հայրը նույնպես կադրային դիվանագետ էր։ Ժամանակին զբաղեցրել է Հունգարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T12:12+0400
2022-09-23T12:12+0400
2022-09-23T12:23+0400
ամն
էնթոնի բլինկեն
հայր
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_0:181:3127:1940_1920x0_80_0_0_48fdd2d605d917ee346c179892b00ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. 97 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը՝ Դոնալդ Բլինկենը։ Նրա մահվան մասին Twitter-ում հայտնել է որդին։«Իմ ընտանիքը կորցրեց ծնողի ու պապիկի, մեր սիրո ու ոգեշնչման աղբյուր հորս` Դոնալդ Բլինկենին։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զինծառայող, ԱՄՆ-ի դեսպան, Մարկ Ռոտկոյի հիմնադրամի նախագահ, Նյու Յորքի պետական համալսարանի նախագահ. հայրս ծառայել է իր քաղաքին, նահանգին և երկրին»,- գրել է Էնթոնի Բլինկենը:Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով` հայրն է իրեն ոգեշնչել զբաղվել պետական ծառայությամբ, նա ապրել է պարկեշտ, արժանավայել և համեստ կյանքով։«Նա սիրում էր կնոջը` Վերային, և իր ընտանիքին։ Նա հրաշալի կյանք է կառուցել և ինձ էլ հրաշալի կյանք տվել։ Սիրում եմ քեզ, հայրիկ»,- նշել է դիվանագետը։Դոնալդ Բլինկենը 1978-1990 թվականներին եղել է Նյու Յորքի պետական համալսարանի նախագահը, 1994-1997 թթ. գլխավորել է դիվանագիտական առաքելությունը Հունգարիայում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_30:0:2761:2048_1920x0_80_0_0_b332e8af9e8aa3d327c5594bd263062a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, էնթոնի բլինկեն, հայր, մահ
ամն, էնթոնի բլինկեն, հայր, մահ
Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը
12:12 23.09.2022 (Թարմացված է: 12:23 23.09.2022) Պետդեպարտամենտի ղեկավարի հայրը նույնպես կադրային դիվանագետ էր։ Ժամանակին զբաղեցրել է Հունգարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. 97 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ պետքարտուղար
Էնթոնի Բլինկենի հայրը՝ Դոնալդ Բլինկենը։ Նրա մահվան մասին
Twitter-ում հայտնել է որդին։
«Իմ ընտանիքը կորցրեց ծնողի ու պապիկի, մեր սիրո ու ոգեշնչման աղբյուր հորս` Դոնալդ Բլինկենին։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զինծառայող, ԱՄՆ-ի դեսպան, Մարկ Ռոտկոյի հիմնադրամի նախագահ, Նյու Յորքի պետական համալսարանի նախագահ. հայրս ծառայել է իր քաղաքին, նահանգին և երկրին»,- գրել է Էնթոնի Բլինկենը:
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով` հայրն է իրեն ոգեշնչել զբաղվել պետական ծառայությամբ, նա ապրել է պարկեշտ, արժանավայել և համեստ կյանքով։
«Նա սիրում էր կնոջը` Վերային, և իր ընտանիքին։ Նա հրաշալի կյանք է կառուցել և ինձ էլ հրաշալի կյանք տվել։ Սիրում եմ քեզ, հայրիկ»,- նշել է դիվանագետը։
Դոնալդ Բլինկենը 1978-1990 թվականներին եղել է Նյու Յորքի պետական համալսարանի նախագահը, 1994-1997 թթ. գլխավորել է դիվանագիտական առաքելությունը Հունգարիայում։